Կարծիք

05.11.2013 12:44


Սերժ Սարգսյանը Հայաստանը լիակատար մեկուսացման հասցրեց՝ փչացնելով հարաբերություններն Արևմուտքի և Ռուսաստանի հետ

Սերժ Սարգսյանը Հայաստանը լիակատար մեկուսացման հասցրեց՝ փչացնելով հարաբերություններն Արևմուտքի և Ռուսաստանի հետ

Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո նրա վարած արտաքին քաղաքականությունը պետք է կոչվի ոչ թե «նախաձեռնողական», այլ «մեկուսացման» քաղաքականություն:
Իր կառավարման 6 տարիների ընթացքում վարած անհեռանկարային և անհեռատես արտաքին քաղաքականության հետևանքով Սերժ Սարգսյանը Հայաստանը լիակատար մեկուսացման հասցրեց՝ փչացնելով հարաբերություններն Արևմուտքի և Ռուսաստանի հետ:
Ավելորդ է անգամ նշել, թե երկկողմանի շրջափակման մեջ գտնվող երկրի համար ինչ ճակատագրական հետևանքներ կարող է ունենալ լիակատար մեկուսացումը:
«Սառած հակամարտություն» ունեցող երկիրը չի կարող հանդուրժել իրեն արտաքին աշխարհից լիակատար մեկուսացրած ռեժիմի, քանի որ պատերազմի վերսկսման դեպքում այդ վիճակում գտնվող երկիրը չի կարող ռազմի դաշտում որևէ էական հաջողության հույս անգամ փայփայել:
Հայաստանը պետք է որքան հնարավոր է՝ արագ դուրս գա այս մեկուսացված վիճակից և վերականգնի գործընկերային հարաբերություններն իր առանցքային արտաքին քաղաքական գործընկերների հետ:
Սերժ Սարգսյանի հրաժարականի այլընտրանքը Ղարաբաղի կորուստն է:
Միայն իշխանափոխության միջոցով է հնարավոր ժամանակ շահել արտաքին քաղաքական նոր խոշոր մանևրի համար:
Կա՛մ մենք կհասնենք Սերժ Սարգսյանի հրաժարականին, կա՛մ մեր հետագա բոլոր դժբախտությունների համար կմեղադրենք միայն մեզ, որ հանդուրժեցինք այս ռեժիմը, որի օրոք Հայաստանն ամեն օր արձանագրում է միայն կորուստներ և պարտություններ:

Կարեն Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը