«ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն պետք է հիշեն Իջևանի ընտրությունների օրինակը»
Ինչպես հայտնի է, Արարատի քաղաքապետի ընտրությունները կկայանան նոյեմբերի 10-ին: ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն՝ որպես հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժեր, պետք է հիշեն Իջևանի ընտրությունների օրինակը, որտեղ ՀՀԿ-ին չփրկեցին նույնիսկ համատարած ընտրակեղծիքները: Ակնհայտ է, որ այսօր Հայաստանի քաղաքական դաշտը նույնիսկ տարրական իրադարձությունների հարթության վրա անապատացվում է: Իջևանի, Արարատի և նմանօրինակ այլ ընտրություններում ընդդիմության քաղաքական հաղթանակը անհրաժեշտության կարգավիճակ ունի: Արարատի գալիք ընտրությունների դեպքում պայքարը կարող է ունենալ նաև ընդդիմության քաղաքական կոնսոլիդացիայի կայացման կամ ամրացման էֆեկտ:
«ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն պետք է հիշեն Իջևանի ընտրությունների օրինակը»
Ինչպես հայտնի է, Արարատի քաղաքապետի ընտրությունները կկայանան նոյեմբերի 10-ին: ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն՝ որպես հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժեր, պետք է հիշեն Իջևանի ընտրությունների օրինակը, որտեղ ՀՀԿ-ին չփրկեցին նույնիսկ համատարած ընտրակեղծիքները:
Ակնհայտ է, որ այսօր Հայաստանի քաղաքական դաշտը նույնիսկ տարրական իրադարձությունների հարթության վրա անապատացվում է: Իջևանի, Արարատի և նմանօրինակ այլ ընտրություններում ընդդիմության քաղաքական հաղթանակը անհրաժեշտության կարգավիճակ ունի: Արարատի գալիք ընտրությունների դեպքում պայքարը կարող է ունենալ նաև ընդդիմության քաղաքական կոնսոլիդացիայի կայացման կամ ամրացման էֆեկտ:
Վազգեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից