Կիմա Եղիազարյան. «Չլինի՞ փորձում են լուծել Ղարաբաղի հարցը»
Ավելի քան երկու ամիս է, ինչ ստեղծվել եւ «աշխատում» է տրանսպորտի ուղեվարձի թանկացման հանձնաժողովը: Եվ չնայած արդեն թե՛ Տարոն Մարգարյանը եւ թե՛ նրա տեղակալ Կամո Արեյանը քանիցս հայտարարել են, որ տրանսպորտի ուղեվարձի թանկացումն անխուսափելի է, բայցեւ՝ հաջորդ պահին շեշտում են, թե «սպասենք հանձնաժողովի որոշմանը»:
Տպավորությունն այնպիսին է, թե այս հանձնաժողովը «տքնում» է գտնելու մի այնպիսի լուծում, որ կբավարարի հանրությանը: Բայց եթե արդեն քաղաքապետն ու նրա տեղակալը հայտարարում են, որ տրանսպորտը 100 դրամով այլեւս չի կարող աշխատել, ապա մնում է զարմանալ, թե այդ ինչո՞վ են այսքան երկար ժամանակ զբաղված հանձնաժողովականները:
Չլինի՞ փորձում են լուծել Ղարաբաղի հարցը:
Ծիծաղելի է, որ այս հանձնաժողովի դերակատարությունը «կարեւորում» է Երեւանի քաղաքապետարանի ղեկավարությունն այն դեպքում, երբ ինքն արդեն կայացրել է իր վերդիկտը՝ ուղեվարձն անպայման թանկանալու է:
Բա էլ ինչո՞ւ եք ձեւեր թափում՝ հայտարարելով, թե վերջնական որոշումը հանձնաժողովինն է:
Դուք որոշել-պրծել եք՝ էլ էդ բուտաֆորիկ հանձնաժողովն ինչո՞ւ էիք ստեղծում: Ցույց տալու համար, թե իբր նա՞ Է որոշել:
Թե՞ շատ ավելի հարմար է «կոլեկտիվ պատասխանատվությամբ» ժողովրդին չոքացնելը և նախագահական նստավայրի թելադրանքը կատարելը։