Բաղրամյան 26–ը նախապատրաստական գործողություններ է իրականացնում Երևանում գործող հասարակական տրանսպորտից օգտվելու գինը բարձրացնելու համար։ Սկսել են քարոզչական աշխատանքից։
«Գեբելսյան» քարոզչամեքենայով տարածվում է այն միտքը, թե իբր տրանսպորտի գինը թանկացնում է չար Տարոն Մարգարյանը, ով սպասարկում է խոշոր սեփականատերերի, կամ այլ կերպ ասած՝ գծատերերի շահերը։ Այսինքն՝ փորձ է արվում կեղծ թիրախ հրամցնել հանրությանը։
Իրականությունը, սակայն, լրիվ այլ է։
Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը Մաքսային միություն մտնելու որոշում կայացնելուց հետո փակ հանդիպում էր ունեցել «ընտրովի» լրագրողների հետ ու տարատեսակ թեմաների հետ միասին անդրադարձել նաև հանրային տրանսպորտի գնին։
Նա հայտարարել է, որ տրանսպորտի գինը պետք է թանկանա։ ՀՀԿ ղեկավարն այդ հանդիպման ժամանակ մի բան էլ «մուննաթ» էր եկել Տարոնի վրա, որ հետևողականություն չի ցուցաբերել ու վախեցել է բողոքի ակցիաներից (կարծես ինքը չէր վախեցել)։
Ու հիմա երբ «անկախ» լրատվամիջոցները գրում են, թե «Հասե՜ք, չար օլիգարխները Տարոնի միջոցով գերշահույթներ են ուզում ապահովել», պարզապես ծիծաղելի է։ Պարզունակ «մուտիլովկա»։
Այն, որ Տարոնը բացարձակապես չի առաջնորդվում մայրաքաղաքի ու երևանցիների շահերով, հայտնի է բոլորիս։ Բայց ասել, որ նա ինքնուրույն որոշել է բարձրացնել տրանսպորտի գինը, արդար չի լինի։
Տարոնը արժանապատվությունից զուրկ դրածո է և նրա համար ոստիկանության ու թաղային խուժանի համատեղ ջանքերով տոկոս են «խփել», որպեսզի հնազանդորեն կատարի նախագահական նստավայրի թելադրանքը։
Կասեն «Տարո՛ն ջան, սիրու՛ն չի», կենթարկվի։ Հիմա, փաստորեն, ասում են «Տարո՛ն ջան, սիրու՛ն ա» և հրահանգում են բարձրացնել տրանսպորտից օգտվելու գինը։ Տարոնն էլ հաճալին համատեղում է օգտակարի հետ։ Հաճելին այն է, որ ինքն էլ որպես գծատեր կօգտվի թանկացումից, իսկ օգտակարն այն է, որ Սերժ Սարգսյանի ցանկությունը կատարելու հրաշալի առիթ է ստեղծվել, ասել է թե՝ «ավելի լավ Երևան» կառուցելու շանս։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Եթե Տարոն Մարգարյանը հայտարարում է, թե այսօրվա գներով հնարավոր չէ զարգացնել տրանսպորտը, իսկ քաղաքապետարանն էլ միջոցներ չունի, որ դոտացիա տրամադրի, ապա թող բարի լինի և պատասխանի, թե այդ դեպքում ինչու է «կոպեկների» ներդրում պահանջող գերշահութաբեր բիզնեսը հանձնել Սերժ Սարգսյանի շրջապատին ու ասֆալտից փող քամելը վստահել «Փարքինգ սիթի սերվիզին»։ Բայց դե ումից ենք ինչ պահանջում։
«Տարո՛ն ջան, սիրու՛ն ա»