Քաղաքական

04.11.2013 14:21


Հոկտեմբերի 27-ին Արարատում ՀՀԿ համերգը կանխվել է վերջին րոպեներին

Հոկտեմբերի 27-ին Արարատում ՀՀԿ համերգը կանխվել է վերջին րոպեներին

Արարատի քաղաքապետի հանրապետական թեկնածուի շտաբը շարունակում է զարմացնել իր նյու-հաուներով։ Առաջինն ու ամենասպանիչը հոկտեմբերի 27-ին Արարատ քաղաքում համերգ կազմակերպելու իդեան էր։ Ու եթե մամուլի մի քանի միջոց չահազանգեր, որ հոկտեմբերի 27-ին, այն էլ՝ Արարատում, համերգ կազմակերպելը սրբապղծություն է, ՀՀԿ-ական թեկնածուն այդ օրը «տուշ» էր կազմակերպելու։ Ի դեպ, մեր տեղեկություններով՝ ՀՀԿ թեկնածուի շտաբի պատասխանատուները «ռազբոր» են սկսել՝ պարզելու, թե ո՞վ իրենց հուշեց հոկտեմբերի 27-ին համերգ նախաձեռնել, եւ ինչո՞ւ իրենց չէին հիշեցրել, թե 27-ը ինչ օր է։ Ինչեւէ, վերջին պահին համերգ-սկանդալից բարեհաջող պլստալուց հետո ՀՀԿ թեկնածու Հայկ Հայկյանի քարոզարշավին այժմ էլ ակտիվորեն կցվել է ոչ անհայտ «Շմայսը», որի եղբայրը, հիշեցնենք, քանիցս հարցաքննվել է հոկտեմբերի 27-ի գործով։ Ահա արդեն քանի օր է` ՀՀԿ-ի ընտրական բրիգադի հատուկջոկատայինները տասնյակ ջիպերով կատաղի շրջայցեր են կատարում Արարատ քաղաքում։ Ու հասարակական կարգի աննկուն պաշտպան հայրենի ոստիկանությունը, թեկուզ քաղաքավարությունից ելնելով, չի հարցնում, թե ինչո՞ւ է ՀՀԿ հրոսակը կատաղի վարգում քաղաքի փոցողներով։ ՀՀԿ ընտրական աստղաբույլը երեւի որոշել է, որ իրենց «ջիպ-ակցիան» լուրջ ընտրական գործոն է, եւ արարատցիները, տեսնելով ՀՀԿ-ի սուրացող ընտրագործոններին, վախից ընտրելու են ՀՀԿ թեկնածուին։ Ահա այսպիսի Շումախերներ։

Ինչեւէ, բացի սույն ջրիկ ավտոռալլիից, ՀՀԿ-ն անցել է իր ավանդական գործելաոճին։ Մարզպետն ու նրա պատգամավոր եղբայրն Արարատում քիչ թե շատ հայտնի, ընտրական գործընթացների մեջ ներգրավված անձանց կանչում եւ սպառնում են, որ եթե վերջիններս համարձակվեն աշխատել ԲՀԿ թեկնածուի օգտին, լուրջ պրոբլեմներ են ունենալու, այդ թվում նաեւ՝ իրավապահների հետ։ Եթե փորձենք ներկայացնել սույն բացատրական աշխատանքների ռեզյումեն, ԲՀԿ թեկնածուի օգտին աշխատողներին խոստանում են, որ այս կամ այն «սպեց-օպերացիայի» շրջանակում վերջիներս շատ արագ կհայտնվեն իրավապահների ուշադրության կիզակետում։ Իսկ թե ի՞նչ երեւակայություն ունեն ՀՀԿ ընտրակազմակերպիչները, «ջեբը պլան գցելուց» մինչեւ ավելի լուրջ էքսպերիմենտները, որեւէ մեկին պետք չէ բացատրել։

Մանրամասները՝ ilur.am–ում

Այս խորագրի վերջին նյութերը