Էդուարդ Աբրահամյան. «Ղարաբաղյան հակամարտությունը փոխզիջումային տարբերակով լուծվել չի կարող»
-Արդյոք մեր իշխանությունները պատրա՞ստ են բանակցել այն պետության հետ, որն այսօր իր երկրի ներսում գտնվող ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացնում է այն քաղաքականությունը, որը կիրականացներ, եթե մենք հաղթանակ չտանեինք։ Արդյոք Ադրբեջանը և միջազգային հանրությունը կարո՞ղ են ավելի լավ պաշտպանության մոդել առաջարկել Լեռնային Ղարաբաղին, քան այն, որը ներկայումս կա,- «Արմատ» ակումբում տարակուսանք է հայտնել «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդուարդ Աբրահամյանը։
Գերմանիայի կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկի օրինակը բերելով, (նա ասել է, թե բանակցությունները կարող են հաջողություն բերել երկու դեպքում. մեկը՝ երբ բանակցում ես բանակցելու համար և վերակազմավորում ես բանակդ, որ նորից հարձակվես, իսկ մյուսը՝ երբ գտնվում ես թշնամուդ մայրաքաղաքի պատերի տակ, և ինքը պատրաստ է ստորագրել ամեն ինչ), Էդուարդ Աբրահամյանն ասել է, որ Ադրբեջանը, իր կարծիքով, առաջին կետն է իրականացնում, սակայն թե որ կետն է իրականացնում հայկական կողմը, հասկանալի չէ։
Նրա կարծիքով՝ հայ-ադրբեջանական հակամարտությունը յուրահատուկ է և, քանի որ ադրբեջանցի ժողովրդի էթնիկական ինքնագիտակցությունը ձևավորվել է մոտ 100 տարվա ընթացքում՝ հայերին հակադրվելով, անշուշտ պետք է պատրաստվել պատերազմի։
Արցախյան հարցը, ըստ Է.Աբրահամյանի, «փոխզիջումային տարբերակով լուծվել չի կարող, քանի որ դա էթնիկական և գաղափարախոսությունների պատերազմ է»։

7or.am