Լրահոս

25.07.2009 13:09


Ռիչարդ Կիրակոսյան. «ԼՂ–ի խնդրի կարգավորման համար համանախագահների փոփոխությունը բավարար չէ»

Ռիչարդ Կիրակոսյան. «ԼՂ–ի խնդրի կարգավորման համար համանախագահների փոփոխությունը բավարար չէ»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փոփոխության մտադրությունը, ըստ քաղաքագետ, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի, խոսում է այն մասին, որ ԼՂ-ի խնդրի կարգավորման բանակցությունները բնականոն են ընթանում և ավելի են աշխուժանում.

-Վերջին հանդիպումը ցույց տվեց, որ գործընթացն ավելի դինամիկ է դարձել, և կարող ենք մտածել՝ այս որոշումը ցույց է տալիս, որ գործընթացում ոչ թե «թայմ աութ» է վերցվում, այլ ճիշտ հակառակը՝ ուզում են ակտիվացումը պահպանել,- «7օր»-ին ասել է Ռ. Կիրակոսյանը։

Նա նաև նշել է, թե ԱՄՆ-ում բնական երևույթ է, որ այս կամ այն պաշտոնյան որոշակի ժամանակահատված աշխատելուց հետո փոխարինվում է կամ նոր պաշտոն ստանում։ Այդ տրամաբանության մեջ են նաև Մեթյու Բրայզայի՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակվելու մասին խոսակցությունները։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, ըստ Ռ. Կիրակոսյանի, Յուրի Մերզլյակովին փոխելով՝ Ռուսաստանը պատասխան քայլ է կատարել՝ ԱՄՆ-ին իր համերաշխությունը ցույց տալու համար։

Այդուհանդերձ, Ռ. Կիրակոսյանի խոսքերով, համանախագահների փոփոխությունը ԼՂ-ի խնդրի կարգավորման համար բավարար չէ, քանի որ ամենամեծ արմատական սխալը դեռևս մնում է. ԼՂ-ն բանակցություններում ներգրավված չէ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը