Լրահոս

25.07.2009 11:46


Ստեփան Դանիելյան. «Համանախագահները «թայմ աութ» են վերցնում»

-Համանախագահներին կարող են տարբեր ժամանակ փոխել։ Եթե ընտրված է այս պահը և երկուսին էլ միաժամանկ են փոխում, ինձ թվում է՝ միտումնավոր «թայմ աութ» են վերցնում,- մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովի այն հայտարարությունը, թե ընթացիկ տարում ՄԽ-ում կփոխվեն Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները՝ «7օր»-ին ասել է վերլուծաբան Ստեփան Դանիելյանը։

-Բանակցությունները որոշակի փուլի մեջ են մտել, որտեղ արդեն որոշ ժամանակ է պետք շահել՝ համանախագաներին ժամանակ է պետք բանակցությունները որոշակիորեն պասիվացնելու համար,- ասել է վերլուծաբանը՝ հավելելով, որ երբ համանախագահներ են փոխվում, այն էլ՝ միանգամից 2-ը, շատ լավ պատճառ է դադար վերցնելու՝ ասելով, որ նրանք պետք է բանակցությունների նախկին ընթացքին ծանոթանան։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը