Լրահոս

02.11.2013 15:02


Ալլահշուքյուր Փաշազադեն հանդիպել է Ադրբեջանում հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին

Ալլահշուքյուր Փաշազադեն հանդիպել է Ադրբեջանում հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին

«ԱՊԱ»–ի տեղեկացմամբ՝ Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն նոյեմբերի 1-ին հանդիպել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին։ Աղբյուրը նշում է, որ հանդիպումը կայացել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի խնդրանքով։

Փաշազադեին հայտնել են, որ Հակոբին «չեն նեղացնում, հոգ են տանում նրա մասին»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին ղարաբաղաադրբեջանական սահմանում չկողմնորոշվելու հետևանքով Ինջիղուլյանը հայտնվել էր ադրբեջանական տարածքում։

Այս խորագրի վերջին նյութերը