Լրահոս

02.11.2013 13:40


«Օփել Աստրա»-ն գլորվել է ձորակը. վարորդը մահացել է

«Օփել Աստրա»-ն գլորվել է ձորակը. վարորդը մահացել է

Նոյեմբերի 1-ին ոստիկանության Բաղրամյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ՌԴ քաղաքացի, 1983 թ. ծնված Պետյա Գ.-ի վարած «Օփել Աստրա» մակնիշի ավտոմեքենան ժամը 21.15-ի սահմաններում Արգինա-Քարակերտ ճանապարհի 2-րդ կմ-ին գլորվել է ձորակը:

Պատահարի հետևանքով վարորդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:
Ոստիկանները պարզել են, որ «Օփել Աստրա»-ում են գտնվել ևս երկու ուղևոր, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն
Հանգամանքերը պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը