Լրահոս

02.11.2013 13:38


Մեկնարկել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան

Մեկնարկել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան

Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը տեղեկացնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը ժամանել է Բաքու։

Ըստ լրատվամիջոցի՝ այս հանգստյան օրերին Ադրբեջան կայցելեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը և ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

Նոյեմբերի 4-ին նրանք հանդիպում են ունենալու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ, որի ընթացքում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը։ Դրանից հետո միայն համանախագահները կայցելեն Երևան։ Այցի նպատակը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման կազմակերպումն է։

Այս խորագրի վերջին նյութերը