Լրահոս

02.11.2013 13:05


Մետրոպոլիտենից ուղևորները տարհանվել են. Հայաստանի հոսանքազրկման պատճառը հայտնի է (տեսանյութ)

Մետրոպոլիտենից ուղևորները տարհանվել են. Հայաստանի հոսանքազրկման պատճառը հայտնի է (տեսանյութ)

Նոյեմբերի 2-ին՝ ժամը 10.25-ին, Երևան քաղաքում և Հայաստանի որոշ մարզերում դադարեցվել է էլեկտրամատակարարումը: Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել համակարգի խափանում, այժմ տարվում են էլեկտրամատակարարումը վերականգնելու աշխատանքներ: ՀՀ ԱԻՆ–ից տեղեկանում ենք, որ այս պահի դրությամբ Երևանի մի շարք համայնքներում և հանրապետության որոշ մարզերում վերականգնվել է էլեկտրամատակարարումը:

Տեղեկություն էր ստացվել նաև, որ մետրոպոլիտենի որոշ շարժակազմերի աշխատանքը խափանվել է. ժամը 11.17-ի դրությամբ քաղաքացիներն անվնաս դուրս են բերվել շարժակազմերից:
Ժամը 11.20-ի սահմաններում ստեղծված իրավիճակը պարզաբանելու նպատակով կապ է հաստատվել ՀՀ էներգետիկայի փոխնախարար Լևոն Շահվերդյանի հետ, ով հաղորդել է, որ հոսանքազրկումը տեղի է ունեցել ռելեային պաշտպանման համակարգի (ՌՊՀ) գործադրման պատճառով, ներկայումս կատարվում են աշխատանքներ ՌՊՀ-ի գործադրման հնարավոր պատճառները բացահայտելու ուղղությամբ:
Ժամը 12.07-ին վերականգնվել է մետրոպոլիտենի աշխատանքը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը