Կարծիք

02.11.2013 12:48


Արեգնազ Մանուկյան

Արեգնազ Մանուկյան

Երբ մաշված քաղաքական համակարգի ապահովիչները չեն դիմանում, էլ ուր մնաց՝ էլեկտրական ցանցերինը դիմանան։ Այսօրվա զանգվածային հոսանքազրկումը համարենք նախանշան–նախազգուշացում, որ փտած համակարգը երկար գոյատևել չի կարող, ու մի օր (ի դեպ, բոլորի համար անսպասելի), «զբոյ» է տալու։ Կարկատելը, եվրո կամ եվրասիառեմոնտներն էլ չեն փրկի։ Պետք է համակարգը փոխել և վե՛րջ, այլ լուծում չկա։ Թե չէ, հանկարծ մի օր եթե էս իշխանությունների «էլեկտրականությունը» ընդամենը 15 րոպեով անջատվի, հաստատ իրենց (գուցե նաև ողջ երկրի) համար անցանկալի հետևանքներ կլինեն։ Մուբարաքին, Քադաֆիին կամ Չաուշեսկուին հարցրեք՝ կասեն։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը