Լրահոս

02.11.2013 12:13


Երևանի մի շարք շրջաններ շարունակում են հոսանքազրկված մնալ

Երևանի մի շարք շրջաններ շարունակում են հոսանքազրկված մնալ

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր՝ ժամը 10:30–ի սահմաններում, Երևանի բոլոր վարչական շրջաններում հոսանքն անջատվել է։ Տեղեկություններ կան նաև, որ 15 րոպե հոսանքազրկված է եղել Հայաստանի ո՛ղջ տարածքը: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից զանգվածային հոսանքազրկումը էլեկտրաէներգետիկական համակարգի խափանմամբ են պայմանավորում:

«7օր»-ի տեղեկություններով` Երևանի որոշ շրջաններ շարունակում են հոսանքազրկված մնալ։ Մասնավորապես, հոսանքի մատակարարումը վերականգնված չէ Նոր Նորք, Զեյթուն, Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների մի շարք հատվածներում։

Այս խորագրի վերջին նյութերը