Լրահոս

25.07.2009 10:59


Հանդիպում ԼՂՀ ոստիկանության կոլեգիայի անդամների հետ

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 24-ին հանդիպում է ունեցել ԼՂՀ ոստիկանության կոլեգիայի անդամների հետ՝ ոստիկանության պետ Ռոբերտ Շաֆերյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը ամփոփվել է 2009 թվականի առաջին կիսամյակում ԼՂՀ ոստիկանության օպերատիվ-ծառայողական գործունեությունը:
Նախագահը բավարար է գնահատել այն՝ ընդգծելով հատկապես բոլոր տեսակի հանցագործությունների նվազման փաստը: Բ. Սահակյանը հատուկ կարևորել է ոստիկանության համակարգում երիտասարդ կադրերի ներգրավման անհրաժեշտությունը և կոնկրետ հանձնարարականներ է տվել ոստիկանության նյութատեխնիկական բազայի բարելավման ուղղությամբ:
Հանդիպմանը ներկա է եղել ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը:

 

Այս խորագրի վերջին նյութերը