Լրահոս

25.07.2009 10:29


Ադրբեջանը կոչ է անում գնալ Աբխազիա՝ վրացական օրենքներով

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ հանրապետության քաղաքացիները, ովքեր ցանկանում են մեկնել Աբխազիա կամ Հարավային Օսիա, կարող են գնալ այդ շրջանները միայն Վրաստանի տարածքով։ Ինչպես հաղորդում է ИА 1news.az-ը, համապատասխան հայտարարությամբ ելույթ է ունեցել ԱԳՆ ներկայացուցիչ Էլխան Պոլուխովը։ Ավելի վաղ նմանատիպ հայտարարությամբ հանդես էր եկել Բելոռուսի ԱԳՆ ներկայացուցիչը։

Պոլուխովը նկատել է, որ Ադրբեջանը ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը։ Նրա խոսքերով, քաղաքացիները, որոնք Աբխազիա կամ Հարավային Օսիա կգնան Ռուսաստանի տարածքով, կպատժվեն Վրաստանի օրենքներով։

Ադրբեջանն, ինչպես հայտնի է, գտնվում է նույն իրավիճակում, ինչ Վրաստանն է։ 1990-ական թթ. սկզբներին ադրբեջանական իշխանությունները փորձում էին վերադարձնել  Լեռնային Ղարաբաղի չճանաչված պետության հսկողությունը։

 

Այս խորագրի վերջին նյութերը