Լրահոս

01.11.2013 13:51


ՀՀ մշակույթի նախարար. «Ով կարող է, թող ձեռք մեկնի»

ՀՀ մշակույթի նախարար. «Ով կարող է, թող ձեռք մեկնի»

Այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի են ունեցել «Պատմական հուշարձանների պահպանության ու ժառանգության ապահովման միջոցառումները և հիմնախնդիրները» թեմայով արտագնա խորհրդարանական լսումներ:

Ինչպես անկեղծորեն նշել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, եթե հուշարձանների պահպանության համար Հայաստանի ողջ բյուջեն էլ տրամադրվի, միևնույն է, բավարար չի լինի։

–Հայաստանը խիստ հագեցած է հուշարձաններով, շատ քիչ երկրներ կան, որ հուշարձանային այսքան խտություն ունեն,–ասել է նա։

Այդ պատճառով նախարարությունն ակնկալում է հանրության աջակցությունը։

–Ով կարող է, թող ձեռք մեկնի,-ավելացրել է նախարարը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը