Կարծիք

01.11.2013 13:31


Հայաստանի իշխանությունները մի այլ կարգի միզանտրոպ են

Հայաստանի իշխանությունները մի այլ կարգի միզանտրոպ են

Միզանտրոպիա՝ հաճույք մարդատյացությունից կամ մարդկության հանդեպ ատելություն։

Հայաստանի իշխանությունները մի այլ կարգի միզանտրոպ են։ Գործնականում երևույթի դրսևորման պատճառները պարզելը բարդ է, քանի որ խոսքը սոցիալական համարում չունեցող մարդկանց մասին է։ Իսկ ավելի հստակ՝ դա սեփական չկայացածությամբ կրկնապատկված նեղվածությունն է։ Մի փոքր «խուճուճ» է հնչում, բայց խիստ բնորոշ է «մերոնց»՝ սոցիալական համարում չունեցող մարդիկ։

Իսկ հիմա ամենավտանգավորը՝ ուշադրություն. միզանտրոպիան կարող է դառնալ շիզոֆրենիա, եթե այն վերածվի կոնկրետ քայլերի և գործողությունների։ Բայց չշտապենք եզրահանգումներով... Մարդ ես, գուցե ստացվի բուժել...

Եվ այսպես, միազանտրոպիան բուժում է միայն սերը։ Ոնց որ թե չի ստացվում...

Փաստորեն, մեր պարագայում գործ ունենք անբուժելի հիվանդի հետ. ո՞վ կարող է սիրել Հայաստանի իշխանությանը։

Ստեղծված իրավիճակում լուծումը մեկն է՝ ամպուտացիա։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը