«Այս տարվա 9 ամիսների ընթացքում արտագաղթել է 122 հազար 191 ՀՀ քաղաքացի»
Այս տարվա 9 ամիսների ընթացքում Հայաստանից արտագաղթել է 122 հազար 191 ՀՀ քաղաքացի. երեկ այս ցուցանիշը հրապարակել է ՀՀ ԱՎԾ-ն իր հերթական զեկույցում: Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը։
«Նկատենք, որ այս տարի արտագաղթածների թիվը 2012թ. հունվար-սեպտեմբերի ցուցանիշի համեմատ ավելացել է 12 հազ 786-ով. նախորդ տարվա 9 ամիսների ընթացքում ՀՀ-ից հեռացել ու չէր վերադարձել 109 հազ 405 ՀՀ քաղաքացի:
Հատկանշականն այն է, որ ՀՀ քաղաքացիները երկիրը լքում են հիմնականում Բագրատաշենի անցակետով: 2012թ. Բագրատաշենով արտագաղթածների թիվը կազմել է 26 հազար 961, իսկ այս տարի այն կտրուկ աճել է` դառնալով 60 հազար 82:
Երկրորդ տեղում է «Զվարթնոց» օդանավակայանը: Այս ցուցանիշը, թերեւս, ամենալավն է արտացոլում արտագաղթի պատկերը. բանն այն է, որ Բագրատաշենի անցակետով, Վրաստանի տարածքով ՀՀ-ից հիմնականում հեռանում են սոցիալապես անապահով քաղաքացիները՝ մեկնելով ՌԴ»,–գրում է թերթը։:

Մանրամասները` «Ժողովուրդ»–ի այսօրվա համարում: