Լրահոս

25.07.2009 10:20


Իրանում վթարի ենթարկված ԻԼ–62Մ ինքնաթիռի զոհերի թիվը հասել է 16–ի

Իրանում վթարի ենթարկված ԻԼ–62Մ ինքնաթիռի զոհերի թիվը հասել է 16–ի

Հուլիսի 24-ին Իրանի Մեշխեդ քաղաքի օդանավակայանում վթարի ենթարկված Aria Air տեղական ավիաընկերության ԻԼ-62Մ ինքնաթիռի զոհերի թիվը հասել է 16-ի, 21 մարդ վիրավորվել է։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ զոհերը 30-ն են, 20-ն էլ վիրավորվել է։ Ընդհանուր առմամբ, ինքնաթիռում 160 ուղևոր և անձնակազմի անդամներ են եղել։

Վթարը տեղի է ունեցել ինքնաթիռի վայրէջքի ժամանակ։ Հրդեհված ինքնաթիռը դուրս է գլորվել թռիչք-վայրէջքուղուց և բախվել պարսպին։

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին էլ Իրանում վթարի էր ենթարկվել Թեհրան- Երևան չվերթն իրականացնող Տու-154  օդանավը։ Վթարը տեղի էր ունեցել թռիչքից 16 րոպե անց, Քազվի քաղաքի մոտ: Օդանավի 153 ուղևորները և անձնակազմի 15 անդամները զոհվեցին:

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը