Կարծիք

01.11.2013 11:05


Արմեն Միքայելյան

Արմեն Միքայելյան

Ընդդիմության գլխավոր մեղքն այն է, որ այս ռեժիմին չեն ուղարկում չվաստակած հանգստի:

Երևի կյանքումս առաջին անգամ համաձայն եմ ՀՀԿ-ական պատգամավորի հետ: ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը երեկ ԱԺ-ում ասեց, որ արտագաղթի մեջ մեղավոր է ոչ միայն իշխանությունը, այլ ընդդիմությունը: Սա իրոք ճիշտ է, բայց ընդդիմության մեղքն այն է, որ էս բրեժնևյան իշխանությանը չի կարողանում չվաստակած հանգստի ուղարկել: Այ սրանում ընդդիմությունն իրոք մեղավոր է, և ուղղակի պարտավոր է իր պայքարն ակտիվացնել և իշխանափոխության հարցը լիարժեք օրակարգ վերադարձնել: Այս իշխանությունը որ փոխվեց, հնարավոր կլինի նաև արտագաղթի տեմպերն առնվազն նվազեցնել և փորձել հետագայում մարդկանց հետ բերել Հայաստան:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը