ԲՀԿ–ի իրազեկումը կրկին մերժել են. «Օգտագործվում են շատ կեղտոտ տեխնոլոգիաներ»
Արարատի քաղաքապետարանը հերթական անգամ մերժել է նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանրահավաք անցկացնելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության իրազեկումը։
Ինչպես տեղեկացրել էինք, քաղաքապետարանն ի գիտություն չէր ընդունել Վ. Սարգսյանի անվան հրապարակում հանրահավաք անցկացնելու ԲՀԿ–ական թեկնածու ՍամվելԲարսեղյանի իրազեկումները՝ պատճառաբանելով, թե այնտեղ 10 օր շարունակ սպորտային–մշակութայինմիջոցառումներեննախատեսված։
Երեկ էլ ԲՀԿ–ն 2 այլ տարածքներում հանրահավաք անցկացնելու իրազեկմամբ էր դիմել քաղաքապետարանին, սակայն այսօր կրկին մերժում է ստացել։
–Մենք դիմել էին նոյեմբերի 8–ի համար, բայց քաղաքապետարանից պատճառաբանել են՝ քանի որ այդ օրը ՀՀԿ–ն էլ է հանրահավաք անցկացնում, մեկը մյուսին խանգարելու է, և հնարավոր չի լինի անվտանգության հարցերը լուծել։ Առաջարկել են նոյեմբերի 7–ին բոլորովին մեկ այլ վայր, որն ընդհանրապես հանրահավաք անցկացնելու համար պիտանի տարածք չէ,–«7օր»–ին ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր ԷլինարՎարդանյանը։
Թե ինչ որոշում կկայացնի ԲՀԿ–ն, դեռ պետք է քննարկեն։ Իսկ Արարատի քաղաքապետարանի կողմից ԲՀԿ–ի իրազեկումները մերժելը Է. Վարդանյանը հետևյալ կերպ է գնահատում.
–Իրենց կողմից որպես պատճառաբանություն բերված սպորտային–մշակութային ինչ–որ անհասկանալի միջոցառումները ի սկզբանե վկայում էին այն մասին, որ օգտագործելով իրենց լծակները՝ փորձում են ամեն կերպ խոչընդոտել ԲՀԿ–ի քարոզարշավը։
Հերթական մերժումը ևս Է. Վարդանյանը վառ ապացույց է համարում նրա, որ հնարավոր բոլոր լծակներն օգտագործվում են խոչընդոտներ ստեղծելու համար։
–Անկեղծ ասած, դա իրականում մտահոգվելու տեղիք է տալիս, որովհետև օգտագործվում են շատ կեղտոտ տեխնոլոգիաներ՝ խոչընդոտելու քարոզարշավը։ Ես էլի ուզում եմ զգոնության կոչ անել։ Մանկական խաղեր հիշեցնող տարբերակով չի, էլի, որ պետք է քարոզարշավին խանգարեն,–եզրափակել է ԲՀԿ–ական պատգամավորը։
ԲՀԿ–ի իրազեկումը կրկին մերժել են. «Օգտագործվում են շատ կեղտոտ տեխնոլոգիաներ»
Արարատի քաղաքապետարանը հերթական անգամ մերժել է նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանրահավաք անցկացնելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության իրազեկումը։
Ինչպես տեղեկացրել էինք, քաղաքապետարանն ի գիտություն չէր ընդունել Վ. Սարգսյանի անվան հրապարակում հանրահավաք անցկացնելու ԲՀԿ–ական թեկնածու Սամվել Բարսեղյանի իրազեկումները՝ պատճառաբանելով, թե այնտեղ 10 օր շարունակ սպորտային–մշակութային միջոցառումներ են նախատեսված։
Երեկ էլ ԲՀԿ–ն 2 այլ տարածքներում հանրահավաք անցկացնելու իրազեկմամբ էր դիմել քաղաքապետարանին, սակայն այսօր կրկին մերժում է ստացել։
–Մենք դիմել էին նոյեմբերի 8–ի համար, բայց քաղաքապետարանից պատճառաբանել են՝ քանի որ այդ օրը ՀՀԿ–ն էլ է հանրահավաք անցկացնում, մեկը մյուսին խանգարելու է, և հնարավոր չի լինի անվտանգության հարցերը լուծել։ Առաջարկել են նոյեմբերի 7–ին բոլորովին մեկ այլ վայր, որն ընդհանրապես հանրահավաք անցկացնելու համար պիտանի տարածք չէ,–«7օր»–ին ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։

7or.am