Մեկնաբանություն

31.10.2013 12:54


Տիգրան Սարգսյանը պատասխանել է Սերժ Թանգյանի նամակին

Տիգրան Սարգսյանը պատասխանել է Սերժ Թանգյանի նամակին

Ինչպես հայտնի է, աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանգյանն ու հայազգի այլ հանրաճանաչ արվեստագետները բաց նամակ են գրել Սերժ Սարգսյանին՝ կոչ անելով պաշտպանել մարդու իրավունքները, այդ թվում՝ նույնասեռականների իրավունքները։

Հայտնի է նաև, որ Սերժ Սարգսյանը «խասիաթ» ունի պատասխանել Թանգյանին, բայց այս անգամ ՀՀԿ խորհրդի նիստում որոշվել է, որ նույնասեռականների շահերը պաշտպանող Սերժ Թանգյանի ու մյուսների հեղինակած նամակին պատասխանելու է Տիգրան Սարգսյանը (դե՛, հասկանում եք, էլի՛)։

Եվ այսպես, ձեզ ենք ներկայացնում պեդոֆիլ խորհրդական ունեցած Տիգրան Սարգսյանի պատասխան նամակը Սերժ Թանգյանին.

«Սիրելի՛ Սերժ,

Մենք անվանակից չենք, բայց «զատո» քո անվանակից Սերժի հետ ես ազգանվանակից եմ։ Սե՛րժ, ես ու դու, մենք բոլորս ենք մեր սերնդակիցներին հաշիվ տալու՝ ինչ ենք արել, որ Սուրբ սարի ներքո նոր հայրենիք փոխանցենք նույնասեռականներին: Ես, իհարկե, դեմ չեմ քո առաջարկին, բայց պատկերացնու՞մ ես այն հարցական արտահայտությամբ աչքերը, որոնց հաշվետվություն պիտի տանք:

Ի՞նչ պիտի ասեմ այստեղ, Սե՛րժ, որ ես իմ ժողովրդին Հայկական աշխարհ խոստացա, ավիրեցի 21-ամյա անկախություն ունեցող պետության տնտեսությունը ու նույնասեռականների համար կանաչ ճանապա՞րհ բացեցի։

Որ լուրջ վերաբերվեցի ու անգամ քննարկեցի պետության ու պետականության հետ աղերս չունեցող՝ օդից վերցրած «վերջնական ճշմարտություննե՞րը»: Դա ական է, Սե՛րժ, ակա՛ն գալիք բազմաթիվ տասնամյակների համար, որ անխուսափելի կործանման կտանի:

Սա պետություն է, Սե՛րժ: Մենք ունենք դրախտավայր-հայրենիք ու պարտավոր ենք ամուր պետություն կառուցել: Միասի՛ն, Սե՛րժ: Այսօրվա նույնասեռականները վաղը մեր զավակների գլխին փոթորիկ կբերեն՝ դառնալով «Bellum omnium contra omnes» կամ «բոլորի պատերազմը բոլորի դեմ»: Ու արդեն հասունացած փոքրիկը կհարցնի. «Դու առաջ նայելով տեսնում էիր այդ ամենը, ինչո՞ւ այնտեղ գնացիր»:

Եվ «ո՞ւր ես առաջարկում գնալ, երբ փամփլիկ, վարդագույն ու չարաճճի ռումբիկները թափվեն»:

Ի՞նչ ենք պատասխանելու նրան: Որ տարիներ առաջ ռոմանտի՞կ էինք կամ չէի՞նք հասկանում:

Այո՛, ժամանակն է փոփոխության: Ու ոչ ոք չի կարող օրենքից բարձր լինել: Բայց նույնասեռականությունը ներդնելու ենք հատիկ առ հատիկ ու հետևողականորեն, որ բացճակատ գոռանք՝ «ազատություն, մենք ազատ ենք»: Որ հպարտորեն կոչ անենք բոլորին՝ եկե՛ք «հետ, դեպի գետը Արազ...»: Որ իմ նախկին խորհրդական Սերոբ Տեր–Պողոսյանի հետ միասին փոքրիկների աչքերին նայելու ու պատասխաններ տալու տեղ ունենանք, Սե՛րժ:

Դրա համար ես քո օգնության կարիքն ունեմ, բոլորի օգնության կարիքն ունեմ՝ Գլենդելից մինչև Ստեփանակերտ, Մելբուռնից մինչև Մոսկվա: Ես հավատում եմ մեր հավաքական հաղթանակին:

Հայաստանը պետք է զգալ, Սե՛րժ, այն անհնարին է զգալ միայն Երևանի կենտրոնի թանկարժեք գրասենյակում նստած, անգամ շատ երկար:

Փոխանցի՛ր, խնդրում եմ, հարգանքներիս հավաստիքը նույնասեռականներին, ու թող գարնան արագիլի ձեր հպարտ ուղերձը կանգնեցնի մեզ սխալ ճանապարհ ընտրելիս:

Սիրով՝ Տիգրան Սարգսյան

Հ.Գ.։ Սե՛րժ, վերևում ներկայացրի պաշտոնական տեսակետ ու դրա համար մի քիչ կծմծեցի քեզ։ Իսկ իրականում ես հոգով ու սրտով ձեր նամակի հետ եմ։ Ավելին՝ շնորհակալ եմ, որ այդքան մտահոգվում եք նույնասեռականների համար։ Թե չէ, մեզ մոտ կան զզվելիներ, ովքեր հազար ու մի անուն են կպցնում Ալեքսանդր Մակեդոնացու «գաղափարական» հետևորդներին։ Ախր չես պատկերացնի, թե ինչքան լավ բան է վզիկը, տոտիկը ...։ Մի խոսքով, «ագո՛նյ, ագո՛նյ ի բեսպաշչադնի ագոնյ»»:

«7 օրի» հումորային դեպարտամենտ

Այս խորագրի վերջին նյութերը