Քաղաքական

31.10.2013 12:28


Նաիրա Զոհրաբյան. «Կառավարությունը 7 մլն դրամ է հատկացնում «Ճաքած նուռ»–ին, «Օջախի ծուխ»–ին, «Պարող տղաներ»–ին»

Նաիրա Զոհրաբյան. «Կառավարությունը 7 մլն դրամ է հատկացնում «Ճաքած նուռ»–ին, «Օջախի ծուխ»–ին, «Պարող տղաներ»–ին»

ՀՀ կառավարությունն իջեցրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատավարձը։ Այս մասին այսօր խորհրդարանում 2014թ. պետբյուջեի քննարկման ժամանակ ասել է պաշտպան Կարեն Անդրեասյանը՝ ընդգծելով, որ եթե մինչ այժմ իր և Սահմանադրական դատարանի նախագահի աշխատավարձի չափը նույնն էր, ապա պետական պաշտոնյաների աշխատավարձի բարձրացումից հետո կառավարությունը որոշել է ՄԻՊ–ինը 0,5 գործակցով ցածր սահմանել Սահմանադրական դատարանի նախագահի աշխատավարձից։

Կառավարությունը կրճատել է նաև պաշտպանի գրասենյակին հատկացվող բյուջետային միջոցները, որի պատճառով ստիպված կլինեն փակել արագ արձագանքման ծառայությունը, իսկ 6 մարզային գրասենյակներից կմնա միայն 3-ը:

Արագ արձագանքման ծառայությունը պահելու համար անհրաժեշտ է ընդամենը 10 մլն դրամ։

Խնդրին անդրադառնալով՝ ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ ընդգծել է.

–Կառավարությունը 7 մլն դրամ է հատկացնում «Ճաքած նուռ», «Օջախի ծուխ», «Պարող տղաներ» կազմակերպություններին: Գուցե այդ պարող տղաները լուրջ ֆունկցիա՞ են կատարում, բայց ԲՀԿ խմբակցությունը ներկայացնելու է արագ արձագանքման համար 10 մլն դրամը հատկացնելու առաջարկ:

Ն. Զոհրաբյանը վստահ է, որ կառավարությունը հերթական անգամ «քոփի փեյսթ» է անելու մերժման պատասխանը՝ պատճառաբանելով, թե ավելի կարևոր առաջնահերթություններ կան: Բայց ԲՀԿ–ն, միևնույն է, ներկայացնելու է իր առաջարկը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը