Լրահոս

24.07.2009 18:16


Ավտոմայրուղու վրա ավտոբուս և բենզատար են բախվել

Ավտոմայրուղու վրա ավտոբուս և բենզատար են բախվել

Ռոստովի մարզում ավտոբուսի և բենզատարի բախման հետևանքով 21 մարդ է մահացել։ Ամենաքիչը 10 հոգի վիրավորվել է, որից 5-ը գտնվում են ծանր վիճակում։ Արդեն հայտնի է, որ մահացածներից երկուսը երեխաներ էին։ Մահացել են նաև երկու վարորդները։ Նախնական տվյալներով «Իկարուս» մակնիշի ավտոբուսում 45 մարդ է եղել։ 

Ավտոբուսը շարժվելիս է եղել Ռոստով-Կրասնոդար M4 «Дон» ֆեդերալ մայրուղու վրա։ Ավտոմեքենաների դասավորումից ելնելով, բենզատարը դուրս է եկել հանդիպակաց երթուղի։ Ավտովթարի հետևանքում բռնկում չի եղել։

Ըստ «ИТАР-ТАСС»-ի

 

 

Այս խորագրի վերջին նյութերը