Կարծիք

31.10.2013 10:57


Ռուբեն Հայրապետյանը խոսալուց առաջ լավ կլիներ՝ Պալաչի պատմությունը հիշեր

Ռուբեն Հայրապետյանը խոսալուց առաջ լավ կլիներ՝ Պալաչի պատմությունը հիշեր

Ճիշտն ասած, խնդալու է նայել, թե ինչպես է իշխանական մամուլը փորձում ներկայացնել Գագիկ Ծառուկյանի և Ռուբեն Հայրապետյանի միջև վերջերս տեղի ունեցածը: Խնդալու է, քանի որ ոմանք վերնագրում են իրենց նյութերը մոտավորապես էս ոճով՝ «Երկու մեծերի առճակատումը»: Ի՞նչ երկու մեծերի մասին է խոսքը: Ռուբեն Հայրապետյա՞նն է «մեծ»-ը, Ռուբեն Հայրապետյանն ընդամենը խամաճիկ է էն ուժի ձեռքերում, որը տոկոս խփելով է անցել ԱԺ, ինչպես նաև հաղթել նախագահական ընտրություններում: Ընդամենը: Իսկ իրականում էդ ուժը 0–տոկոսանոց վարկանիշ ունի ինչպես հասարակության մեջ, էնպես էլ արդեն միջազգային հարաբերությունների ասպարեզում Սերժ Սարգսյանի քաղաքական թափառաշրջության շնորհիվ: Իսկ Ծառուկյանը, եթե չեք մոռացել, հավաքել է մոտ 500 հազ ձայն, էն էլ էն պարագայում, երբ դեռ մի քանի հազար ձայն, վստահ եմ, ռեժիմի կողմից փոշիացվել է: Իսկ Ռուբեն Հայրապետյանը խոսալուց առաջ լավ կլիներ՝ Պալաչի պատմությունը հիշեր, ում նույնպես Սերժը օգտագործել է Ծառուկյանի դեմ պայքարում, իսկ հետո «քցել», ինչպես և «քցում է» իր բոլոր հաճախորդներին, ինչից հետո Պալաչը ստիպված եղավ հրապարակայնորեն ներողություն խնդրել Ծառուկյանից: Էնպես որ, բոլորդ հիշեք, որ Սերժի իշխանությունը հավերժ չէ, իսկ կյանքը շարունակվում է, և վաղ թե ուշ բոլորս պատասխաններ ենք տալու մեր արածների համար:

Գրիգոր Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը