Լրահոս

24.07.2009 17:48


Ֆինանսական ճգնաժամի հաղթահարման, անձերի ու մոտեցումների հարցը քննարկում են բլոգում

Այս օրերին «7օր բլոգ»-ում քննարկվում է ֆինանսական ճգնաժամի հաղթահարման Հայաստանյան տարբերակը և ընթերցողների մոտեցումները այս հարցում խիստ տարբեր են։ «Հայկը» նշում է, որ չի կարծում, թե պաշտոնական Հայաստանի կողմից որևէ քայլ հաջողի այս հարցում։ «Միայն մակընթացության հետ, թե Կովկասում իրավիճակը լավանա, Հայաստանում էլ մի բան կփոխվի»։

«Դեմք» կեղծանունով հանդես եկող քննարկման մասնակիցը, որպես ֆինանասական ճգնաժամի հաղթահարման համար ոչ ադեկվատ գործողություններ իրականացնողի, հեգնում է վարչապետի թվաբանական կարողությունները, իսկ «Արթուր Դարբինյան» անունով քննարկան մասնակիցը հակադարձում է, ասելով. «Տիգրան Սարգսյանը երկրում ու ընդհանրապես պետական կառավարման համակարգում միակ նորմալ մարդն է, ում գործունեությունը և գրագիտությունը փաստում են ճիշտ ու արդյունավետ աշխատելաոճի մասին»։ Ապա ավելացնում է. «Մի քիչ հաստափոր անգրագետ օլիգարխները քիչ լինեն, տիգրանսարգսյանները շատ լինեն, երկիրը նման օրը չի ընկնի»։

«Armenian»-ը հարցնում է Արթուր Դարբինյանին, թե արդյոք նա համոզվա՞ծ է, որ «հաստափոր օլիգարխների» թիմը չէ՞ Տիգրան Սարգսյանի քաղաքական տանիքը։ «Բնության մեջ այդպիսի սիմբիոզներ չեն լինում։ Եթե վարչապետը օլիգարխիայի «աքցաններում» է, թող դրա մասին բացահայտ հայտարարի, մարդիկ իրեն կսատարեն։ Հակառակ դեպքում պետք է հրաժարական տա՝ պատվի հարց է։ Իրականությունն այն է, որ նրան վարչապետ առաջադրած քաղաքական ուժը՝ կոալիցիան, հենց օլիգարխիայի մարմնացումն է։ Թե՞ Դուք այլ կարծիքի եք»։ Միևնույն ժամանակ «Անտառապահ»-ը գրում է. «Տիգրան Սարգսյանը պակաս օլիգարխ չէ, պարզապես թաքնվել է ինտիլիգենտի քողի տակ։ Նա ավելի լուրջ հանցագործ է , քան ցանկացած օլիգարխ»։ «Мax»-ն էլ առաջարկում է հիշել վարչապետի՝ մեկը մյուսին հակասող հայտարարությունները։

Արթուր Դարբինյանը գտնում է, որ քննարկման մասնակիցներն իր իսկ բառերով՝ «չուզողություն են անում»։ «Դուք դեռ երկար պիտի մոմերով ման գաք նման գրագետ, բանիմաց գործչի ձեր երկրի համար։ Բայց ոնց երևում է, դա դեռ շատ է ձեր գավառական մտածողությամբ այս խառնամբոխի համար։ Ձեզ Լևոնն է արժանի, մեկ էլ Գեղամյաններ ու Սադոյաններ»,-գրում է քննարկման մասնակիցը։

«Jorjik» կեղծանունով քննարկման մասնակիցը Արթուր Դարբինյանին առաջարկում է թվել օրինակ՝ վարչապետի 3 հաջողված գործերից։ Արթուր Դարբինյանը պատասխանում է. «Նույն երկրում եմ ապրում ու գործ եմ անում զազարախոսելու փոխարեն։  Հարկ եմ տալի, գլուխս առած իմ ոլորտը զարգացնում, գնում դրսում Հայաստան ներկայացնում, որ այս վիճակից դուրս գանք»։ Այնուհետեև ավելացնում է, որ ելք նախկին պարզեցված հարկով աշխատելն է»։

«Դեմք»-ը հիշեցնում է, որ պարզեցված հարկով աշխատելուց հրաժարվելը հենց կառավարության նախաձեռնությունն էր, ապա քննարկմանը միանում է «Անանուն» կեղծանունով հանդես եկող մասնակիցը և բացահայտումներ է անում։ «Հայկ»-ը խորքային վերլուծություն է անում։ Մանրամասները կարդացեք՝ այցելելով «7օր բլոգ»՝ http://www.7or.am/blog/

Այս խորագրի վերջին նյութերը