Վարչապետի մեկ ամսվա մեջ կատարած երկու այցերը արժեցել են մոտ 130 հազար ԱՄՆ դոլար
«Ինչպես օրերս տեղեկացրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը սկսել է օգտվել չարթերային չվերթներից, ինչը բավական թանկ է նստում մեզ վրա։ Եվ ահա, երեկ մեզ հաջողվել է պարզել, որ Տ. Սարգսյանի՝ Մոսկվա այցի համար հատուկ չվերթ կազմակերպելու նպատակով ՀՀ պետական բյուջեից ծախսվել է 21 մլն, իսկ Բրյուսել այցի համար՝ ավելի քան 37.5 մլն դրամ։ Այլ կերպ ասած՝ Տ. Սարգսյանի՝ մեկ ամսվա մեջ երկու այցերը, ըստ «Ժողովուրդ»–ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի, ՀՀ քաղաքացիներիս արժեցել են ավելի քան 58,5 մլն դրամ կամ մոտ 130 հազար ԱՄՆ դոլար։
Տեղեկացնենք, որ երկու չվերթներն էլ իրականացրել է նորաբաց «Էյր Արմենիա» ավիաընկերությունը։ Ու եթե այսպես շարունակվի, ապա միայն Տ. Սարգսյանի նմանօրինակ չվերթները կարող են ուղղակի դատարկել պետական՝ առանց այդ էլ սուղ բյուջեն։ Համեմատության համար նշենք, որ, օրինակ, Գուսանագյուղի արտաքին գազատարի կառուցման համար պետբյուջեից ծախսվել է մոտ 8 մլն դրամ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։