Կարծիք

31.10.2013 02:45


Պիտի համախմբվեն բոլոր ոչ իշխանական ուժերը

Պիտի համախմբվեն բոլոր ոչ իշխանական ուժերը

Նոյեմբերի 10-ին տեղի են ունենալու Արարատի քաղաքապետի ընտրությունները.. Քարոզարշավն արդեն մեկնարկել է, ու դրա հետ մեկտեղ սկսվել են նաև իշխանությունների խարդավանքներն ու օրինախախտումները:
ԲՀԿ-ի թեկնածու Սամվել Բարսեղյանի` հանրահավաք անցկացնելու մասին իրազեկումները անհիմն ու անկապ պատճառաբանություններով մերժում են ու հայտարարում, թե «մշակութային երեկոներ» են անցկացնում հրապարակում: Այնինչ այդ «մշակութային երեկոն» սովետական դարաշրջանի «մագնիտոֆոնով» միացրած բարձր երաժշտություն է ընդամենը: Ու սա հերիք չի, մի հատ էլ ՀՀԿ-ական թեկնածուն բուկլետներ ա պատրաստել ու տարածում, բայց մեջը ոչ թե ինչ-որ ծրագրային դրույթներ են, այլ Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանի արած բարեգործությունների գովքն է արվում:
Փաստորեն, այս իշխանությունները, Սերժից սկսած ու ինչ-որ անհայտ չինովնիկով վերջացրած, ցինիզմի պակաս չունեն ու ժողովրդին հիմարի տեղ դրած իրանց գործն են առաջ բրդում: Բայց այս անգամ պիտի համախմբվեն բոլոր ոչ իշխանական ուժերը և ապացուցեն, որ դեռ մենք ենք այս երկրում որոշում ընդունողը!

Արմինե Ամիրյանի ֆեյսբուքյան էջը

Այս խորագրի վերջին նյութերը