2008թ. սկսած Հայաստանի արտաքին քաղաքականությունը հռչակված է որպես նախաձեռնողական։ Թե ինչ է դա նշանակում գործնականում, տեսան բոլորը։
Փորձը ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանըծայրահեղական գործիչ է։ Եթե նա որոշում է արտաքին ոլորտում այս կամ այն ուժի կողմը թեքվել, ապա թեքվում է մինչև վերջ ու անվերապահորեն։ Արդյունքում ստանում ենք ճիշտ հակառակն այն բանի, ինչի մասին հայտարարվում է մինչև թեքվելը։
Գաղափարական առումով ևս Սերժ Սարգսյանի մոտ ծայրահեղականություն է նկատվում։ Նրա մոտ «Ծովից ծով Հայաստանը» կարող է զուգորդվել «Լճից լիճ Հայաստանի» հետ։
Սերժ Սարգսյանը մի ձեռքով կարող է Ծիծեռնակաբերդի լույսերն անջատել, որպեսզի Գյուլին դուր գա, իսկ մյուս ձեռքով Վուդրո Վիլսոնի գերեզմանին ծաղիկներ դնել, որպեսզի սրտից թույլ «հավերին» ցույց տա, թե գիշերը քնելուց առաջ բացառապես Սևրի դաշնագրի ու ԱՄՆ նախկին նախագահի իրավարար վճռի իրագործման մասին է մտածում։
Սարգսյանի մոտ հակառուսական հիստերիայի խրախուսումը և միաժամանակ Պուտինին քծնելը բնական բան է, իսկ «արևմտամետ» խաղալուց մինչև Մաքսային միության «չուլանում» հայտնվելու որոշում ընդունելը՝ հոգեվիճակ։
Սերժ Սարգսյանը նաև թղթամոլ գործիչ է։ Ինչ թուղթ տալիս են, ստորագրում է՝ առանց խորանալու դրա բովանդակության և հետևանքների մեջ։ Վերջում, իհարկե, խիարը թարս է բուսնում, և անհարմար բան է ստացվում, սակայն դա չի անհանգստացնում Սարգսյանին, քանզի նա «նախաձեռնողական» է, և սիրում է երևույթների արտաքին փայլը։
Այսպես, հայ–թուրքական «մերձեցման» փուլում առևտրի առարկա դարձավ Հայոց ցեղասպանության հարցը, իսկ Թուրքիան հնարավորություն ստացավ Ղարաբաղի խնդրի կարգավորման գործում դառնալ ակտիվ խաղացող։ Սարգսյանին դա չէր մտահոգում, քանզի «ֆուտբոլային» դիվանագիտության միջոցով նա սեփական աթոռի հարցն էր լուծում։ Նա այդ փուլում այնպես էր տարված «ֆուտբոլով», որ մեր հավաքականի «կերած» գոլից ավելի շատ ուրախացավ, քան Թուրքիայի նախագահ Գյուլը։
«Ֆուտբոլային» տխրահռչակ դիվանագիտության միջոցով թուրքերն իրենց ուզածին հասան, բայց սահմանները մնացին փակ։
Թուրքական «վոյաժներին» հաջորդեց ԵՄ–ի հետ ասոցացման սիլի–բիլին։ Սերժ Սարգսյանն այնքան «արևմտամետ» էր դարձել ու այնքան էր ուրախացել սպասվելիք եվրոներից, որ աճուրդի էր հանել արդեն Ղարաբաղը՝ հընթացս փչացնելով հայ–ռուսական հարաբերությունները։
Սերժի «ասոցացումն», ինչպես հայտնի է, ավարտվեց սեպտեմբերի 3–ի հայտարարությամբ։ Հիմա նա Մաքսային միության մոլի ջատագով է և անհարմարության աստիճանի թեքվել է դեպի Պուտինն ու Գյուլիստանի պայմանագրով փորձում է քծնել ռուսներին՝ այդպիսով առևտրի առարկա դարձնելով արդեն Հայաստանն ու Ղարաբաղը միասին վերցրած։
Եվ բնական է, որ այդքանից հետո նա պետք է Մինսկում կայացած խորհրդաժողովի ժամանակ քներ, քանզի մյուս երկրների ղեկավարներն, իրենց պետական շահերից ելնելով, անընդհատ ելույթներ էին ունենում, իսկ նման ձանձրալի թեմաներով Սարգսյանն ակտիվանալ չի սիրում։ Նա Զորի Գայկովիչի միջոցով ինչ որ պետք է՝ ասել է։ Իսկ դա նշանակում է, որ Սարգսյանի քունը շատ նախաձեռնողական էր։ Գյուլիստանը հիշելուց հետո նրան այլ բան չի մնում անելու։
Սերժ Սարգսյանի նախաձեռնողական քունը
2008թ. սկսած Հայաստանի արտաքին քաղաքականությունը հռչակված է որպես նախաձեռնողական։ Թե ինչ է դա նշանակում գործնականում, տեսան բոլորը։
Փորձը ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանը ծայրահեղական գործիչ է։ Եթե նա որոշում է արտաքին ոլորտում այս կամ այն ուժի կողմը թեքվել, ապա թեքվում է մինչև վերջ ու անվերապահորեն։ Արդյունքում ստանում ենք ճիշտ հակառակն այն բանի, ինչի մասին հայտարարվում է մինչև թեքվելը։
Գաղափարական առումով ևս Սերժ Սարգսյանի մոտ ծայրահեղականություն է նկատվում։ Նրա մոտ «Ծովից ծով Հայաստանը» կարող է զուգորդվել «Լճից լիճ Հայաստանի» հետ։
Սերժ Սարգսյանը մի ձեռքով կարող է Ծիծեռնակաբերդի լույսերն անջատել, որպեսզի Գյուլին դուր գա, իսկ մյուս ձեռքով Վուդրո Վիլսոնի գերեզմանին ծաղիկներ դնել, որպեսզի սրտից թույլ «հավերին» ցույց տա, թե գիշերը քնելուց առաջ բացառապես Սևրի դաշնագրի ու ԱՄՆ նախկին նախագահի իրավարար վճռի իրագործման մասին է մտածում։
Սարգսյանի մոտ հակառուսական հիստերիայի խրախուսումը և միաժամանակ Պուտինին քծնելը բնական բան է, իսկ «արևմտամետ» խաղալուց մինչև Մաքսային միության «չուլանում» հայտնվելու որոշում ընդունելը՝ հոգեվիճակ։
Սերժ Սարգսյանը նաև թղթամոլ գործիչ է։ Ինչ թուղթ տալիս են, ստորագրում է՝ առանց խորանալու դրա բովանդակության և հետևանքների մեջ։ Վերջում, իհարկե, խիարը թարս է բուսնում, և անհարմար բան է ստացվում, սակայն դա չի անհանգստացնում Սարգսյանին, քանզի նա «նախաձեռնողական» է, և սիրում է երևույթների արտաքին փայլը։
Այսպես, հայ–թուրքական «մերձեցման» փուլում առևտրի առարկա դարձավ Հայոց ցեղասպանության հարցը, իսկ Թուրքիան հնարավորություն ստացավ Ղարաբաղի խնդրի կարգավորման գործում դառնալ ակտիվ խաղացող։ Սարգսյանին դա չէր մտահոգում, քանզի «ֆուտբոլային» դիվանագիտության միջոցով նա սեփական աթոռի հարցն էր լուծում։ Նա այդ փուլում այնպես էր տարված «ֆուտբոլով», որ մեր հավաքականի «կերած» գոլից ավելի շատ ուրախացավ, քան Թուրքիայի նախագահ Գյուլը։
«Ֆուտբոլային» տխրահռչակ դիվանագիտության միջոցով թուրքերն իրենց ուզածին հասան, բայց սահմանները մնացին փակ։
Թուրքական «վոյաժներին» հաջորդեց ԵՄ–ի հետ ասոցացման սիլի–բիլին։ Սերժ Սարգսյանն այնքան «արևմտամետ» էր դարձել ու այնքան էր ուրախացել սպասվելիք եվրոներից, որ աճուրդի էր հանել արդեն Ղարաբաղը՝ հընթացս փչացնելով հայ–ռուսական հարաբերությունները։
Սերժի «ասոցացումն», ինչպես հայտնի է, ավարտվեց սեպտեմբերի 3–ի հայտարարությամբ։ Հիմա նա Մաքսային միության մոլի ջատագով է և անհարմարության աստիճանի թեքվել է դեպի Պուտինն ու Գյուլիստանի պայմանագրով փորձում է քծնել ռուսներին՝ այդպիսով առևտրի առարկա դարձնելով արդեն Հայաստանն ու Ղարաբաղը միասին վերցրած։
Եվ բնական է, որ այդքանից հետո նա պետք է Մինսկում կայացած խորհրդաժողովի ժամանակ քներ, քանզի մյուս երկրների ղեկավարներն, իրենց պետական շահերից ելնելով, անընդհատ ելույթներ էին ունենում, իսկ նման ձանձրալի թեմաներով Սարգսյանն ակտիվանալ չի սիրում։ Նա Զորի Գայկովիչի միջոցով ինչ որ պետք է՝ ասել է։ Իսկ դա նշանակում է, որ Սարգսյանի քունը շատ նախաձեռնողական էր։ Գյուլիստանը հիշելուց հետո նրան այլ բան չի մնում անելու։
Կորյուն Մանուկյան