Էլինար Վարդանյան. «Աբսուրդ է. Արարատը, փաստորեն, մշակութային առումով այդքան առաջընթաց ունի»
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երեկ կրկին դիմել է Արարատի քաղաքապետարանին՝ այս անգամ արդեն երկու այլ տարածքներում հանրահավաք անցկացնելու իրազեկմամբ։ Պատասխանը կլինի վաղը։
Հիշեցնենք, որ Վ. Սարգսյանի անվան հրապարակում ԲՀԿ–ական թեկնածու Սամվել Բարսեղյանի նախորդ իրազեկումները քաղաքապետարանը մերժել էր՝ պատճառաբանելով, թե այնտեղ 10 օր սպորտային–մշակութային միջոցառումներ են նախատեսված։
–Հիմա երկու տարբեր տարածքների համար ենք դիմել, որոնք հրապարակից հեռու են։ Տեսնենք՝ այդ երկու տարածքներից որևէ մեկը կտրամադրե՞ն, թե՞ այնտեղ ևս 10 օր սպորտային–մշակութային միջոցառումներ են լինելու։ Ուղղակի աբսուրդ է. նույնիսկ Երևանի նման մեծ քաղաքում 10 օր մշակութային–սպորտային միջոցառումներ չեն լինում։ Արարատը, փաստորեն, մշակութային առումով այդքան առաջընթաց ունի,–«7օր»–ին ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։
Նա նաև ընդգծել է՝ երեկՎ. Սարգսյանի անվան հրապարակում տեղի ունեցած սպորտային–մշակութային միջոցառման ողջ էությունը եղել է այն, որ առավոտյան երաժշտություն են միացրել, և ընդամենը մեկ տատիկ է հրապարակում նստած լսել, իսկ ցերեկն էլ մանկապարտեզի 4–5 երեխաների, այդ ցուրտ եղանակին, տարել են հրապարակի սառը ասֆալտին նկարելու։
Նշենք նաև, որ այսօր երեկոյան նախատեսված են ԲՀԿ–ական թեկնածուի բակային հանդիպումները բնակիչների հետ։
Էլինար Վարդանյան. «Աբսուրդ է. Արարատը, փաստորեն, մշակութային առումով այդքան առաջընթաց ունի»
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երեկ կրկին դիմել է Արարատի քաղաքապետարանին՝ այս անգամ արդեն երկու այլ տարածքներում հանրահավաք անցկացնելու իրազեկմամբ։ Պատասխանը կլինի վաղը։
Հիշեցնենք, որ Վ. Սարգսյանի անվան հրապարակում ԲՀԿ–ական թեկնածու Սամվել Բարսեղյանի նախորդ իրազեկումները քաղաքապետարանը մերժել էր՝ պատճառաբանելով, թե այնտեղ 10 օր սպորտային–մշակութային միջոցառումներ են նախատեսված։
–Հիմա երկու տարբեր տարածքների համար ենք դիմել, որոնք հրապարակից հեռու են։ Տեսնենք՝ այդ երկու տարածքներից որևէ մեկը կտրամադրե՞ն, թե՞ այնտեղ ևս 10 օր սպորտային–մշակութային միջոցառումներ են լինելու։ Ուղղակի աբսուրդ է. նույնիսկ Երևանի նման մեծ քաղաքում 10 օր մշակութային–սպորտային միջոցառումներ չեն լինում։ Արարատը, փաստորեն, մշակութային առումով այդքան առաջընթաց ունի,–«7օր»–ին ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։
Նա նաև ընդգծել է՝ երեկ Վ. Սարգսյանի անվան հրապարակում տեղի ունեցած սպորտային–մշակութային միջոցառման ողջ էությունը եղել է այն, որ առավոտյան երաժշտություն են միացրել, և ընդամենը մեկ տատիկ է հրապարակում նստած լսել, իսկ ցերեկն էլ մանկապարտեզի 4–5 երեխաների, այդ ցուրտ եղանակին, տարել են հրապարակի սառը ասֆալտին նկարելու։

7or.am