Կարծիք

30.10.2013 14:30


Կիմա Եղիազարյան.

Կիմա Եղիազարյան.

Էս չե՞ն Հանրապետական կուսակցության անդամների ու պատգամավորների լակոտները: Կա՛մ մարդ են սպանում, կա՛մ փողոցներում կրակում են:

Երեկ Աբովյան փողոցում կրակոցներ են հնչել, եւ ոստիկանությունը զենք-զինամթերք պահելու կասկածանքով բերման է ենթարկել 4 անձի:
Բերման ենթարկվածների մեջ են 17-21 տարեկան երիտասարդներ, այդ թվում՝ Ա. Մանուկյանը եւ Ս. Համբարձումյանը: Վերջինը ՀՀԿ խմբակցության պատգամավոր «Դերժավայի Արկադ» մականվամբ Արկադի Համբարձումյանի որդին է, իսկ Ա. Մանուկյանը նույն պատգամավորի քրոջ տղան է, որի Audi A7 մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է ոստիկանական դուբինկա: Ի դեպ, ՀՀԿ-ական պատգամավորի ազգականները 2010-ին Պետհամալսարանի մոտ էին վիճաբանություն հրահրել, որն ավարտվել էր կրակոցներով:
Սակայն զարմանալին այն է, որ այս դեպքի մասին մանրամասն տեղեկություն հաղորդող Գագիկ Շամշյանը չի նշել ու խնամքով թաքցրել է պատգամավորի կուսակցական պատկանելությունը, կամ թե որ խմբակցության անդամ է Արկադի Համբարձումյանը:
Մինչդեռ, երբ նման միջադեպերի մասնակից են դառնում այլ կուսակցության անդամների երեխաները, Շամշյանն անպայման շեշտում է կուսակցական պատկանելությունը:
Լավ չի, Գագիկ, հե՛չ լավ չի, որ պարտակում ես այն ամենը, ինչն առնչվում է ՀՀԿ-ի հետ:

Աղբյուրը՝ https://www.facebook.com/kima.yeghiazaryan?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը