Քաղաքական

30.10.2013 12:33


Յուրի Վարդանյանը լրագրողներին ի պատասխան՝ զուգարանի տեղն է հարցրել

Յուրի Վարդանյանը լրագրողներին ի պատասխան՝ զուգարանի տեղն է հարցրել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԺ–կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը թեև հանրապետությունում էր, սակայն այդպես էլ չներակայացավ ԱԺ։ Թմրանյութերի մաքսանենգության համար իր որդու` Դավիթ Վարդանյանի կալանավորումից հետո Յ. Վարդանյանն այսօր առաջին անգամ դուրս է եկել «մարդամեջ»։ Սակայն լրագրողների հարցերին հրաժարվել է պատասխանել։

–Գնում եմ զուգարան, չե՞ք ասի տեղը,–ԱԺ–ում 2014թ. բյուջեի քննարկումից դուրս գալով՝ իրեն մոտեցած լրագրողների հարցերին ի պատասխան՝ ասել է նա։

Իսկ տեսնելով, որ լրագրողներից խուսափել չի հաջողվում, միայն կցկտուր ասել է.

Իմ որդու հետ կապված ամեն ինչ նորմալ է։ Անհանգստանալու առիթ չունեմ:

Ինչ վերաբերում է իր հրաժարականի մասին հարցին, նա այսպես է արձագանքել.

–Լավ, էլի։ Ինչի՞ մասին եք խոսում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը