Սերժ Սարգսյանի շնորհիվ մեր երկրում անցկացվող ամեն ընտրություն հոգեբանական լուրջ սթրես է առաջացնում, որովհետև մարդկայնորեն դժվար է ապրել մի երկրում, որտեղ ընտրեւթյուններն անցնում են «տոկոս խփելու» և «թարս աճած խիյարների» ուղեկցությամբ:
Ոնց երևում ա՝ ռեժիմն իր կեղտոտ մեթոդներից չի հրաժարվում նաև Արարատում, որտեղ երեկ պաշտոնապես մեկնարկեց քաղաքապետի ընտրությունների քարոզարշավը: ՀՀԿ-ն արդեն սկսել ա իր կեղտոտ գործունեությունը` ամեն կերպ խոչընդոտում են ԲՀԿ-ական թեկնածուի հանրահավաքները ( էն հին տուֆտա մեթոդն են օգտագործում, որ ապուշ երգեր են միացնում հրապարակում ու ասում, թե մշակութային միջոցառում ա), ձեռի հետ էլ բուկլետներում տարածում են ինֆորմացիա, որը հեչ կապ չունի ՀՀԿ-ական թեկնածուի հետ:
Իսկ Արարատի նորանշանակ մարզպետը՝ իր ախպոր հետ միասին, պատրաստ են նույնիսկ իրենց գործարանը (Ավշարի գինու և կոնյակի գործարանը) վաճառեն, ինչ ա թե՝ հաղթի ՀՀԿ-ական թեկնածուն: Պարզ է, որ սրանք նորից պատրաստվում են տոկոս խփել:
Տոկոս խփելու դեմը կարելի է առնել միայն լայն համախմբմամբ: ՀԱԿ-ն արդեն հայտարարել է, որ կսատարի ԲՀԿ թեկնածուին, մնացած բոլոր ոչ սերժական ուժերը նույնպես դա պետք է անեն, որ Արարատից իրար հետ կոտրեն ռեժիմի կեղծիքների մեքենան: Պետք է սկսել Արարատից ու տանել մինչև վերջնական զատումն այս ռեժիմից:
Արմեն Միքայելյան

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից