Արարատի քաղաքապետի ԲՀԿ–ական թեկնածուն հանդիպել է բնակիչների հետ
Արարատում մեկնարկած նախընտրական քարոզարշավի առաջին օրը «Բարգավաճ Հայաստան»–ի քաղաքապետի թեկնածու ՍամվելԲարսեղյանըհանդիպել է բնակիչների հետ։ Նա ընդգծել է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր խոստման համաձայն՝ աջակցելու է Արարատի բարգավաճմանը: Նախատեսվում է բարեկարգել բակերը, խաղահրապարակներ կառուցել, ասֆալտապատել փողոցները և այլն։
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարել է, որ ՀՀ կառավարության վարած քաղաքականության արդյունքում մեր երկրից ամեն օր մոտ 300 քաղաքացի է լքում, ամայանում են գյուղերն ու այլ բնակավայրեր։ Նա հենց այդ քաղաքականության վառ օրինակն է համարում գործազուրկներին պորտաբույծներ համարելը և նրանց գործազրկության նպաստից կտրելը։
–Նախօրեին վարչապետը խոստովանեց, որ սխալ քաղաքականություն են վարել, բայց խոստովանելը քիչ է։ Իսկ ո՞վ է պատասխանատվություն կրելու դրա համար,-նշել է ԲՀԿ խմբակցության քարտուղարը։
Արարատում քաղաքապետի ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 10-ին։ ԲՀԿ թեկնածուի կարգախոսն է՝«Հավատա՛, վստահի՛ր, պահանջի՛ր»։ ՀՀԿ-ական թեկնածու Հայկ Հայկյանը դեռ չի սկսել իր նախընտրական քարոզարշավը:
Արարատի քաղաքապետի ԲՀԿ–ական թեկնածուն հանդիպել է բնակիչների հետ
Արարատում մեկնարկած նախընտրական քարոզարշավի առաջին օրը «Բարգավաճ Հայաստան»–ի քաղաքապետի թեկնածու Սամվել Բարսեղյանը հանդիպել է բնակիչների հետ։ Նա ընդգծել է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր խոստման համաձայն՝ աջակցելու է Արարատի բարգավաճմանը: Նախատեսվում է բարեկարգել բակերը, խաղահրապարակներ կառուցել, ասֆալտապատել փողոցները և այլն։
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարել է, որ ՀՀ կառավարության վարած քաղաքականության արդյունքում մեր երկրից ամեն օր մոտ 300 քաղաքացի է լքում, ամայանում են գյուղերն ու այլ բնակավայրեր։ Նա հենց այդ քաղաքականության վառ օրինակն է համարում գործազուրկներին պորտաբույծներ համարելը և նրանց գործազրկության նպաստից կտրելը։
–Նախօրեին վարչապետը խոստովանեց, որ սխալ քաղաքականություն են վարել, բայց խոստովանելը քիչ է։ Իսկ ո՞վ է պատասխանատվություն կրելու դրա համար,-նշել է ԲՀԿ խմբակցության քարտուղարը։
Արարատում քաղաքապետի ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 10-ին։ ԲՀԿ թեկնածուի կարգախոսն է՝ «Հավատա՛, վստահի՛ր, պահանջի՛ր»։ ՀՀԿ-ական թեկնածու Հայկ Հայկյանը դեռ չի սկսել իր նախընտրական քարոզարշավը:
7or.am