-Այդ 16,3%-ը ԱՊՀ մյուս պետություններում արդեն 30%-ի է հասել,- խոսելով ՀՀ տնետեսության 16,3% անկման մասին՝ «7օր»-ին ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։ -Դրանից կարելի է վշտանալ, բայց շփոթվել բոլորովին չի կարելի, որովհետև մենք նաև վարկային ներդրումների ծրագրեր ունենք։ Այնպես որ, որևէ մեկի թոշակը, աշխատավարձը չի պակասի, և այն բոլոր խնդիրները, որոնք ճգնաժամային իրավիճակներում լուծելի են, կլուծվեն։
Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության՝ ԱԺ ներկայացրած հարկային փաթեթին, ապա Գ. Սահակյանն ասել է, որ այն դեռևս քննարկման փուլում է.
-Եթե կառավարությունը մեզ հետ համաձայնեցված կբերի այն տարբերակը, որը մենք ենք առաջարկել, բնականաբար, կքվերակենք, եթե ոչ, անիմաստ բան է բերելը, որովհետև եթե չքվեարկենք, չի անցնի։
Գալուստ Սահակյանն ու 16,3%-ը

7or.am