Համոզված եմ՝ եթե չլիներ Հայաստանի կողմից ԵՄ ասոցացման համաձայնագրի նախաստորագրման հարցը, Ռուսաստանը Հայաստանին չԷր «հրավիրի» միանալու Մաքսային միությանը (ՄՄ): ՌԴ-ն առանց այդ էլ լուրջ խնդիրներ ուներ ՄՄ-ում Բելառուսի եւ, առավել եւս, Ղազախստանի հետ, եւ այն առավել ցայտուն դրսեւորվեց վերջերս Մինսկում: Ըստ էության, Ռուսաստանը իր վրա չափազանց լուրջ պարտավորություն վերցրեց` միջնորդելով Հայաստանի անդամակցությունը ՄՄ` նրա բազմաթիվ պրոբլեմներով ու հարցադրումներով (ՄՄ-ն հետ սահման չունենալը, արցախյան հակամարտությունը եւ այլն): Բայց Պուտինը, առկա հիմնախնդիրներով հանդերձ, Ռուսաստանի համար ռազմավարական նշանակության շատ ավելի կարեւոր հարց լուծեց` այդ քայլով կանխելով Հայաստանի կողմից Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը: Եվրոպան, «հրավիրելով» Հայաստանին ինտեգրվելու եվրոպական շուկա, կարծում եմ, հստակ գիտակցում էր, որ Հայաստանին մղում է չափազանց վտանգավոր ռիսկի` ընդհուպ մինչեւ Արցախից հրաժարվելը: «Հրավերի» քաղաքական բաղադրիչը շատ ավելի ակնհայտ էր, քան տնտեսականը: Քաղաքական անմտություն, եթե ոչ քաղաքական տգիտություն է կարծել, որ, որեւէ պետություն կարող է գտնվել ուժային մեկ կենտրոնի պաշտպանական գոտում, բայց տնտեսապես ինտեգրվել նրան մրցակից եւ քաղաքական բացահայտ հակառակորդ մեկ այլ ուժային կենտրոնի տարածք: Եւրոմիությունը լավագույնս հասկանում էր, եթե Ռուսաստանի տարածաշրջանային հիմնական ռազմավարական դաշնակցին կարողանում է ինտեգրել գայթակղիչ եւրոտարածք, իսկ գայթակղվելու բավականին լուրջ հիմքեր եւ պատճառներ կան, նա դրանով զգալիորեն թուլացնում է Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում: Եւ, նկատի ունենալով Վրաստանի եւ Ադրբեջանի հետ նրա ոչ կայուն եւ բարդ հարաբերությունները, ոչ հեռու ապագայում կարող էր Ռուսաստանը ընդհանրապես զրկվել տարածաշրջանում իր ազդեցությունից: Ցավոք, Հայաստանի իշխանությունները, չունենալով իմունիտետ դիմակայելու եվրոպական «հրավերի» գայթակղությանը, որն իր մեջ սադրանքի մեծ չափաբաժին ուներ եւ տրվելով ԵՄ-ի հետ քաղաքական սիրախաղին, հայտնվեցին բավականին ծանր եւ ոչ շահեկան իրավիճակում: Լավ օրից չէ, որ հայ-թուրքական սահմանին այսօր ռուս զրնվոր է կանգնած, բայց չեմ կարծում, որ որեւէ մեկը ռուսին կարող է համոզիչ բացատրել, որ, գիտես, դու պաշտպանիր իմ սահմանը թուրքերից եւ անհրաժեշտության դեպքում թուրք սահմանախախտին ոչնչացրու, բայց ինձ թույլ տուր քո հակառակորդի հետ միասին քեզ չեզոքացնել մեր տարածաշրջանից: Եւ տեղին չեն հակաեվրոպական կամ հակառուսական հայհոյանքախառն հիստերիաները, ինչը իրար հակադրված տարբեր թիմերին անուղղակիորեն դարձրել է ուժային կենտրոնների համար ազդեցության գործակալներ: Ստեղծված իրավիճակի համար մենք եւ միայն մենք ենք մեղավոր, եւ պետք չէ մեր մեղավորությունը բարդել ուրիշների վրա, ինչը հատուկ է թույլին ու անկարողին:
Ես աղոտ եմ պատկերացնում ՄՄ-ն կայացման ճանապարհային քարտեզն ու ապագան: Ղազախստանի շուրթերով Թուրքիան կատարեց իր ձիու քայլը` հայտարարելով, որ ցանկություն ունի անդամակցելու ՄՄ-ը եւ ինչպես միշտ` ճիշտ ժամին հայտնվեց ճիշտ տեղում, կամ ճիշտ պահին արտաբերեց անհրաժեշտ նախադասությունը՝ փորձելով խառնել ՄՄ-ում մինչ այդ ձեւավորված խաղի կանոնները: Չի բացառվում, որ վաղը ՄՄ-ն շուրջ ստեղծված այս շիլաշփոթում Ռուսաստանը անկեղծորեն մեզ հայտարարի, որ՝ իմ հարգելի ռազմավարական դաշնակից, չնայած ձեզ խոստացել էի միջնորդել ՄՄ անդամակցվելու հարցում, բայց, կներեք, հանգամանքների բերումով այն չստացվեց: Իսկ մենք առուն չտեսած բոբիկացել եւ բանակների բաժանված եվրոպամետ ու ռուսամետ ենք խաղում` իրականում որեւէ հստակ փաստաթուղթ ձեռքներիս չունենալով ու հեռանկար չտեսնելով: Հայաստանը պարտավոր էր շարունակեր պահպանել ակտիվ սպասողի իր չեզոքությունը, չտրվեր սադրանքների եւ իր հակասական պահվածքի պատճառով Հայաստանը չդարձներ երկու հակարակորդ ուժային կենտրոնների համար մարտադաշտ, որտեղ կողմերից յուրաքանչյուրը, բնականաբար, առաջնորդվում է իր շահերով, ինչը, ինչպես հուշում է մեր պատմությունը, շատ հաճախ զոհասեղանին է դրել մեր ճակատագիրը եւ շագրենացրել է մեր երբեմնի 310 հազար քառակուսի կիլոմետրի հասնող աշխարհագրական տարածքն ու ինքնիշխանությունը: Ե՞րբ պետք է հայի հետին խելքը մերը դառնա… Իսկ գուցե այն ընդհանրապես չկա՞:
ԱԺ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից
Հայաստանը արտաքին մարտահրավերների խաչմերուկում
Համոզված եմ՝ եթե չլիներ Հայաստանի կողմից ԵՄ ասոցացման համաձայնագրի նախաստորագրման հարցը, Ռուսաստանը Հայաստանին չԷր «հրավիրի» միանալու Մաքսային միությանը (ՄՄ): ՌԴ-ն առանց այդ էլ լուրջ խնդիրներ ուներ ՄՄ-ում Բելառուսի եւ, առավել եւս, Ղազախստանի հետ, եւ այն առավել ցայտուն դրսեւորվեց վերջերս Մինսկում: Ըստ էության, Ռուսաստանը իր վրա չափազանց լուրջ պարտավորություն վերցրեց` միջնորդելով Հայաստանի անդամակցությունը ՄՄ` նրա բազմաթիվ պրոբլեմներով ու հարցադրումներով (ՄՄ-ն հետ սահման չունենալը, արցախյան հակամարտությունը եւ այլն): Բայց Պուտինը, առկա հիմնախնդիրներով հանդերձ, Ռուսաստանի համար ռազմավարական նշանակության շատ ավելի կարեւոր հարց լուծեց` այդ քայլով կանխելով Հայաստանի կողմից Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը: Եվրոպան, «հրավիրելով» Հայաստանին ինտեգրվելու եվրոպական շուկա, կարծում եմ, հստակ գիտակցում էր, որ Հայաստանին մղում է չափազանց վտանգավոր ռիսկի` ընդհուպ մինչեւ Արցախից հրաժարվելը: «Հրավերի» քաղաքական բաղադրիչը շատ ավելի ակնհայտ էր, քան տնտեսականը: Քաղաքական անմտություն, եթե ոչ քաղաքական տգիտություն է կարծել, որ, որեւէ պետություն կարող է գտնվել ուժային մեկ կենտրոնի պաշտպանական գոտում, բայց տնտեսապես ինտեգրվել նրան մրցակից եւ քաղաքական բացահայտ հակառակորդ մեկ այլ ուժային կենտրոնի տարածք: Եւրոմիությունը լավագույնս հասկանում էր, եթե Ռուսաստանի տարածաշրջանային հիմնական ռազմավարական դաշնակցին կարողանում է ինտեգրել գայթակղիչ եւրոտարածք, իսկ գայթակղվելու բավականին լուրջ հիմքեր եւ պատճառներ կան, նա դրանով զգալիորեն թուլացնում է Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում: Եւ, նկատի ունենալով Վրաստանի եւ Ադրբեջանի հետ նրա ոչ կայուն եւ բարդ հարաբերությունները, ոչ հեռու ապագայում կարող էր Ռուսաստանը ընդհանրապես զրկվել տարածաշրջանում իր ազդեցությունից: Ցավոք, Հայաստանի իշխանությունները, չունենալով իմունիտետ դիմակայելու եվրոպական «հրավերի» գայթակղությանը, որն իր մեջ սադրանքի մեծ չափաբաժին ուներ եւ տրվելով ԵՄ-ի հետ քաղաքական սիրախաղին, հայտնվեցին բավականին ծանր եւ ոչ շահեկան իրավիճակում: Լավ օրից չէ, որ հայ-թուրքական սահմանին այսօր ռուս զրնվոր է կանգնած, բայց չեմ կարծում, որ որեւէ մեկը ռուսին կարող է համոզիչ բացատրել, որ, գիտես, դու պաշտպանիր իմ սահմանը թուրքերից եւ անհրաժեշտության դեպքում թուրք սահմանախախտին ոչնչացրու, բայց ինձ թույլ տուր քո հակառակորդի հետ միասին քեզ չեզոքացնել մեր տարածաշրջանից: Եւ տեղին չեն հակաեվրոպական կամ հակառուսական հայհոյանքախառն հիստերիաները, ինչը իրար հակադրված տարբեր թիմերին անուղղակիորեն դարձրել է ուժային կենտրոնների համար ազդեցության գործակալներ: Ստեղծված իրավիճակի համար մենք եւ միայն մենք ենք մեղավոր, եւ պետք չէ մեր մեղավորությունը բարդել ուրիշների վրա, ինչը հատուկ է թույլին ու անկարողին:
Ես աղոտ եմ պատկերացնում ՄՄ-ն կայացման ճանապարհային քարտեզն ու ապագան: Ղազախստանի շուրթերով Թուրքիան կատարեց իր ձիու քայլը` հայտարարելով, որ ցանկություն ունի անդամակցելու ՄՄ-ը եւ ինչպես միշտ` ճիշտ ժամին հայտնվեց ճիշտ տեղում, կամ ճիշտ պահին արտաբերեց անհրաժեշտ նախադասությունը՝ փորձելով խառնել ՄՄ-ում մինչ այդ ձեւավորված խաղի կանոնները: Չի բացառվում, որ վաղը ՄՄ-ն շուրջ ստեղծված այս շիլաշփոթում Ռուսաստանը անկեղծորեն մեզ հայտարարի, որ՝ իմ հարգելի ռազմավարական դաշնակից, չնայած ձեզ խոստացել էի միջնորդել ՄՄ անդամակցվելու հարցում, բայց, կներեք, հանգամանքների բերումով այն չստացվեց: Իսկ մենք առուն չտեսած բոբիկացել եւ բանակների բաժանված եվրոպամետ ու ռուսամետ ենք խաղում` իրականում որեւէ հստակ փաստաթուղթ ձեռքներիս չունենալով ու հեռանկար չտեսնելով:
Հայաստանը պարտավոր էր շարունակեր պահպանել ակտիվ սպասողի իր չեզոքությունը, չտրվեր սադրանքների եւ իր հակասական պահվածքի պատճառով Հայաստանը չդարձներ երկու հակարակորդ ուժային կենտրոնների համար մարտադաշտ, որտեղ կողմերից յուրաքանչյուրը, բնականաբար, առաջնորդվում է իր շահերով, ինչը, ինչպես հուշում է մեր պատմությունը, շատ հաճախ զոհասեղանին է դրել մեր ճակատագիրը եւ շագրենացրել է մեր երբեմնի 310 հազար քառակուսի կիլոմետրի հասնող աշխարհագրական տարածքն ու ինքնիշխանությունը:
Ե՞րբ պետք է հայի հետին խելքը մերը դառնա… Իսկ գուցե այն ընդհանրապես չկա՞: