Լրահոս

29.10.2013 14:11


«Հայազն»-ի երիտթև. «Կոչ ենք անում բոլոր գիտակից քաղաքացիներին միանալ պայքարին»

«Հայազն»-ի երիտթև. «Կոչ ենք անում բոլոր գիտակից քաղաքացիներին միանալ պայքարին»

«Հայազն» կուսակցության երիտասարդական թևը իր աջակցությունն է հայտնում «Վճարում ենք 100 դրամ» շարժման անդամների հայտարարությանը և միասնական օրակարգի ձևավորման կոչին:
«Ինչպես նախկինում, այժմ էլ մեր անդամները պատրաստակամ են մասնակցել ցանկացած քաղաքացիական ընդվզման ակցիայի, որը միտված է վերականգնելու սոցիալական արդարությունը, պայքարում է կոռուցիայի և անպատժելիության մթնոլորտի դեմ: Միաժամանակ ցանկանում ենք ընդգծել, որ կեղծիքի միջոցով պետական պաշտոնի տիրացած անձինք թե՛ Երևանի քաղաքապետարանում, թե՛ այլ կառույցներում երբևէ չեն արտահայտել ժողովրդի շահերը, և օրհասական է դառնում նրանց բոլորի հրաժարականի պահանջը: Կոչ ենք անում բոլոր գիտակից քաղաքացիներին միանալ պայքարին և միասնական ճակատով հասնել արդարության վերականգնմանը»,- ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր նմանատիպ հատյարարությամբ էր հանդես եկել «Ժառանգության» «Հայք» երիտասարդական-ուսանողական միությունը:

Այս խորագրի վերջին նյութերը