Ա. Արզումանյանն իր կուսակցական վերջին հանգրվանի, Տիգրան Սարգսյանի հետ ընկերության և օֆշորային սկանդալի մասին
Հարցազրույց նոր ՀՀՇ կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Ալեքսանդր Արզումանյանի հետ
–Հետաքրքիր զիգզագներով եկաք, հանգրվանեցիք այս նոր ՀՀՇ–ում։ ՀՀՇ–ից դուրս եկաք ու հիմա նոր ՀՀՇ եք ուզում ստեղծել։ Սա ձեր կուսակցական վերջի՞ն հանգրվանն է։
–Ես երբևէ որևէ զիգզագով չեմ առաջնորդվել։ Ես եղել եմ ՀՀՇ հիմնադիր անդամներից, ինչ–ինչ պատճառներով եղան պրոբլեմներ 16–րդ համագումարում, և ՀՀՇ–ի մի շարք անդամներ որոշեցին, որ այլևս չեն կարող շարունակել. կուսակցությունը լրիվ այլ նպատակների էր ծառայում։ Եվ քանի որ, մեր կարծիքով, նահանջ կար ազատականությունից, որոշեցինք զուտ ազատական մի կուսակցություն ստեղծել։ Պարզ է՝ եթե դաշտում շարունակեր աշխատել ազատական ՀՀՇ–ն, համագործակցելու էինք, բայց քանի որ եղավ անսպասելի և արտառոց մի դեպք, երբ Հայաստանի անկախությունը նվաճած կուսակցությունը լուծարվեց, մենք, լինելով այդ գաղափարախոսության կրողները, 88թ. շարժման ակտիվ մասնակիցներ, մեր համախոհներով որոշեցինք, որ դա անհնար է. չի կարող լինել պետություն, որի հիմնադիր կուսակցությունը լուծարված է։ Որոշեցինք վերածնել այդ կուսակցությունը։ Այսինքն, սա վերադարձ է ի շրջանս յուր, որևէ զիգզագ այդ ընթացքում չի եղել։
–Կուսակցությունը որոշակի գործունեություն ծավալելու համար պետք է նաև ֆինանսներ ունենա։ Այս ՀՀՇ–ի ֆինանսավորումը որտեղի՞ց։
–Գիտե՛ք, Հայաստանում կա մի այնպիսի մտայնություն, որ կուսակցությունն ինչ–որ մեկի գրպանի խաղալիքն է, այսինքն՝ մարդ պետք է լինի օլիգարխ կամ փողատեր և հավաքի մարդկանց, վարձատրի, որ սպասարկեն իր քաղաքական ամբիցիաները։ Սա շատ սխալ և կործանարար մոտեցում է։ Եվ դա է պատճառը, որ մեր քաղաքական դաշտն այսպես ձևախեղված է։ Մենք ընտրել ենք կոլեգիալ ֆինանսավորման սկզբունքը, այսինքն՝ պետք է կուսակցության յուրաքանչյուր անդամ անդամավճար տա։ Կլինեն մարդիկ, ովքեր ավելի մեծ չափով կվճարեն, սանդղակ կկազմվի, օրինական, բաց ֆինանսավորմամբ կաշխատենք։
–Իսկ մինչ դա ձեր հիմնադիր համագումարն ո՞վ է ֆինանսավորել։
–Մենք բոլորս՝ համագումարի նախաձեռնող խմբի յուրաքանչյուր անդամ տվել է իր մասը։ Դրանք ինչ–որ աստղաբաշխական թվեր չեն։ 20–25 մարդ ենք, ամեն մեկս եթե 20 հազար տանք, արդեն երկու դահլիճ կվարձենք, ի՞նչ պրոբլեմ կա։ Կարծում եմ՝ ի վիճակի ենք 20–30 հազ յուրաքանչյուրս վճարել։ Այն կուսակցության անդամները, որոնց համար դա մեծ գումար է, կվճարեն ավելի փոքր գումարներ։ Մենք նաև մշակել ենք մեխանիզմ, որ նրանք, ովքեր ի վիճակի են ավելի մեծ անդամավճար տալ, կարող են ընդհանուր ֆոնդին այդ փողը փոխանցել, և հատուցվի նրանց անդամավճարը, ովքեր ի վիճակի չեն տալ։
–Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում ձեր ընդդիմադիր գործունեության համատեղումը վարչապետ Տիգրան Սարգսյանի թամադայությամբ քեֆեր կազմակերպելու հետ։
–Մեր քեֆերին թամադայություն անում...գիտեք, ձեր ամեն մի ձևակերպում պահանջում է կոռեկտություն։ Արարատ Զուրաբյանի 50–ամյակին մասնակցել է Տիգրան Սարգսյանը։ Ես երբ Տիգրան Սարգսյանին ճանաչում էի, դուք թերևս չէիք էլ ծնվել։
–Բայց դա տվյալ երևույթը ոչնչով չի փոխում։
–Դա ընդամենը ծնունդի սեղան էր։ Հայաստանը Չինաստան չէ, որ մարդիկ միմյանց չճանաչեն։ Հայաստանում, մանավանդ ակտիվ քաղաքականությամբ 25–30 տարի զբաղվող մարդիկ, բոլորը միմյանց ճանաչում են։ Մի բուռ ազգ ենք, որի կեսն էլ արտագաղթել է։ Մնացածը սաղ իրար ճանաչում են։ Ուրեմն, շատ նորմալ է, որ հին ծանոթները, կարող է...եթե ուշադիր լինեք, գնաք ռեստորաններ շաբաթ–կիրակի (ես քիչ եմ այցելում), կտեսնեք...հարսանիքներ են լինում, օպոզիցիայի և իշխանության կողմից հրավիրյալների։ Սա իրողություն է, որ կա՛մ պետք է դադարեցնես ազգակցական կապերը...
–Բայց Սարգսյանը շարքային հրավիրյալ չի եղել, այլ սեղանի թամադա, այն էլ՝ ընդդիմադիր հռչակված ուժերից մեկի ղեկավարի ծննդյան քեֆին։ Տիգրան Սարգսյանի հետ ազգակցական կա՞պ էլ ունեք։
–Չէ՛, ազգակցական–ընկերական։ Հիմա մի դեպք եղել է, և ես կարծում եմ՝ դա շատ նորմալ է։ Ի՞նչ կապ ունի դա որևէ այլ բանի հետ։ Երբևէ լսե՞լ եք, որ ես չքննադատեմ։ Ես երևի այսօր ԱԺ–ում ամենաթունդ քննադատն եմ այն քաղաքականության, որը վարվում է Մաքսային միության նկատմամբ։ Երբևէ լսե՞լ եք, որ ես հանկարծ փոխեմ իմ տեսակետը։
–Իսկ այդ Մաքսային միությանը միանալու հեղինակ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջո՞ւմ եք։
–Ես երբ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջում էի՝ բանտում նստած, շատ շատերը Սերժ Սարգսյանի կոշիկներն էին լպստում։ Որևէ բան չի փոխվել։ Ես պահանջում եմ ցանկացած ոչ օրինակարգ, ոչ լեգիտիմ իշխանության հրաժարականը։ Դա արել եմ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ողջ 10 տարիների ընթացքում, դա արել եմ նախորդ 5 տարիների ընթացքում և անելու եմ, մինչև Հայաստանում ձևավորվի լեգիտիմ իշխանություն։
–Խնջույքի նույն սեղանի շուրջ նստելիս դա ձեզ չի՞ կաշկանդում։ Չէ՞ որ առավոտյան հրաժարական եք պահանջում, մեկ էլ երեկոյան գնում եք, նույն սեղանի շուրջ նստում այդ մարդկանց հետ։
–Ես ընդհանրապես Սերժ Սարգսյանի հետ չեմ նստել, նրան չեմ տեսել 98թ. այս կողմ։
–Տիգրան Սարգսյանի հետ եք նստել։ Բա նա ձեզ չի ասո՞ւմ՝ լավ, իրար հետ եղբայրաբար քեֆ ենք անում, ինչի՞ ես հետո գնում, իմ մասին էդպիսի բաներ ասում։
–Ես այլ ընկերներ էլ ունեմ իշխանության մեջ։ Այո՛, կարող եմ նստել նույն սեղանի շուրջ, և ասել՝ չե՞ս ամաչում՝ այս ոչ օրինական իշխանությանն ես սպասարկում քո ինտելեկտով, քո ամեն ինչով։ Այո՛, կարող եմ նստել նույն սեղանի շուրջ, և ասել՝ Տիգրա՛ն Սարգսյան, դու լիբերալ լինելով՝ չես սպասարկում լիբերալիզմը, այլ ծառայում ես ինչ–ինչ օլիգարխների կամ ոչ օրինական իշխանությունների (փաստորեն ըստ Ալիկ Արզումանյանի ստացվում է, որ «ատկաներով», կեղծ տենդերներով, դրսից բերած վարկերի փոշիացմամբ, օֆշորային մեքենայություններով ու բյուջետային թալանով զբաղվող (տե՛ս Սերժ Սարգսյանի ելույթը և Իշխան Զաքարյանի բյուջետային ծախսերի ստուգման հեշվետվությունը) ու երկրի թիվ մեկ օլիգարխներից հանդիսացող Տիգրան Սարգսյանը լիբերալ է և կրակն է ընկել չար օլիգարխների ձեռքը. խե՜ղճ Տիգրան Սարգսյան–Ա.Մ.)։
–Իսկ հավատո՞ւմ եք Տիգրան Սարգսյանին, որ նա օֆշորներում մեքենայություններ չի արել։
–Էդիկ Բաղդասարյանն իմ շատ լավ ընկերն է, ես նրան շա՛տ լավ եմ ճանաչում և երկար ժամանակ համագործակցել եմ «Հետք»–ի հետ։
–Էդիկի հետ էլ ե՞ք քեֆի սեղանի շուրջ նստել։
–Այո՛, ինքը իմ շատ լավ ընկերն է։ Ես գիտեմ, որ նա շատ սկզբունքային տղա է, և առանց որևէ հիմքի՝ որևէ բան չէր անի։ Այլ հարց է, որ պետք է ճշտել, հիմա հակառակ կողմն էլ ասում է, որ ինչ–որ մեկն արել է՝ առանց իրեն տեղյակ պահելու։ Դա հնարավոր է, թե չէ՝ ես չեմ խորացել։ Ես օֆշորներից քիչ եմ հասկանում։
–Բայց Տիգրան Սարգսյանին ճանաչելով, իր գործունեությունը գնահատելով՝ արժանահավատ համարո՞ւմ եք նրա այդ պնդումները, թե ինքը տեղյակ չի եղել։
–Ես գտնում եմ, որ այս պարագայում գնդակը վարչապետի դաշտում է. նա պետք է ամեն ինչ անի, որպեսզի այդ հետաքննություն է, թե նախաքննություն է, թե ինչ է կոչվում, ճշտի, և իր անունը մաքրի, եթե նա համարում է, որ դա զրպարտություն է։
–Այդպես հավատում եք, հա՞, մեր իրավապահ մարմիններին։
–Չէ՛, ես հավատում եմ Էդիկ Բաղդասարյանի նպատակադրվածությանը և ղարաբաղյան համառությանը։ Վստահ եմ, որ մինչև վերջ գնալու է, և Էդիկը մեզ կտա արժանահավատ հանգուցալուծում։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը