Լրահոս

24.07.2009 16:04


Գիտությունը կոլապս է ապրում

Գիտությունը կոլապս է ապրում

Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում գիտության վիճակը ներկայացնելիս, ասել է, թե Հայաստանի անկախացումից հետո գիտության վիճակը հիմնովին փոխվել է, և «գիտությունն այսօր կոլապսի մեջ է»։ Նրա խոսքերով՝ Խորհրդային Հայաստանում գիտությունն ահռելի ֆինանսավորում էր ստանում, այնինչ այսօր ՀՀ գիտության բյուջեն կազմում է $ 27 մլն, ինչը բավական փոքր թիվ է գիտության համար։

Հայաստանի գիտության զարգացումը նա բաժանել է 3 փուլի՝  1992-96թթ., որը կարելի է համարել գահավիժման փուլ, 1996-2000թթ., երբ գահավիժման արագությունը դանդաղեց և որոշակի հագեցում նկատվեց, և 2000թ.-ից հետո, երբ  գիտության մեջ որոշակի զարգացում սկսվեց, ինչը համընկավ տնտեսության զարգացման միտումների հետ։

Սամվել Հարությունյանի խոսքերով՝ գիտության պետական կոմիտեն գիտության ոլորտի զարգացման ռազմավարություն է մշակել,  որով առաջնորդվելու է մոտակա 10 տարվա ընթացքում։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը