Լրահոս

29.10.2013 10:29


ՀՀ ԱԳՆ–ի արձագանքը Ռուսաստանի առաջին ալիքի ռեպորտաժին

ՀՀ ԱԳՆ–ի արձագանքը Ռուսաստանի առաջին ալիքի ռեպորտաժին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ռուսաստանի առաջին ալիքի «Կիրակնօրյա լուրեր»–ի հաղոդավար Իրադա Զեյնալովան հոկտեմբերի 27–ի իր ռեպորտաժում անդրադարձել էր Մաքսային միությանը և տեղեկացրել, որ դրան միանալու Թուրքիայի որոշումն իսկական սենսացիա է դարձել։

«ՆԱՏՕ–ի անդամը, իսլամական աշխարհի առաջատարներից մեկը հանկարծ որոշել է միանալ Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին։ Այս հարցը Մինսկում քննարկել են Եվրասիական տնտեսական համաժողովի ժամանակ, որտեղ Մաքսային միության ընդլայնման հարցը լարված քննարկումների առարկա է դարձել։ Չէ՞ որ ի սկզբանե Մաքսային միությունը հավասար պարտավորություններ կատարող երկրների միություն է։ Եվ հենց այդ պատճառով ՄՄ–ին միանալու Հայաստանի ցանկությանը պատասխանել են, որ մոտ ապագայում այն այդպես էլ կմնա ցանկություն ղարաբաղյան հարցում Ադրբեջանի հետ ունեցած տարածքային հարցի պատճառով»,–ասել էր Զեյնալովան։

«7օր»-ը փորձել է պարզել, թե ՀՀ ԱԳՆ–ն ինչպե՞ս է մեկնաբանում այս հայտարարությունը։ Մամուլի և տեղեկատվության վարչության պետ Տիգրան Բալայանն ընդամենn ասել է հետևյալը.

–Գագաթաժողովի քննարկումները և արդյունքները ներկայացված են նախագահի պաշտոնական կայքում։ Դա՛ է միակ պաշտոնական և հավաստի աղբյուրը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը