«Վերջերս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պաշտոնական այցով մեկնեց Ռուսաստանի Դաշնություն: ՀՀ կառավարությունն այդ այցը զետեղել էր կառավարության կայքէջում, գլխավոր լրահոսում, մինչդեռ ռուսներն այնքան անկարեւոր էին համարել այցը, որ դրա մասին անգամ հաղորդագրություն չէին տեղադրել ՌԴ կառավարության կայքէջում»,–գրում է «Չորրորդ իշխանություն»–ը։ Թերթը հիշեցնում է, որ Սարգսյանին Մոսկվայում հարկ չհամարեց ընդունել ՌԴ վարչապետ Մեդվեդեւը, փոխարենը ՀՀ վարչապետը հանդիպեց նրա տեղակալներից մեկի հետ: ««ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ` վարչապետին այս անգամ լավ չեն հյուրընկալել, նրանով առանձնապես չեն զբաղվել ու անգամ անուշադրության են մատնել: Պատկերացրեք, որ վարչապետն այնքան ազատ ժամանակ է ունեց ել, որ պաշտոնական այցի օրակարգը մի քանի ժամում սպառելուց հետո ստիպված է եղել ձանձրույթը ցրելու համար գնալ «Ժիզել» բալետը դիտելու»,–գրում է «ՉԻ»։ Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
ՀՀ վարչապետին Մոսկվայում անուշադրության են մատնել
«Վերջերս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պաշտոնական այցով մեկնեց Ռուսաստանի Դաշնություն: ՀՀ կառավարությունն այդ այցը զետեղել էր կառավարության կայքէջում, գլխավոր լրահոսում, մինչդեռ ռուսներն այնքան անկարեւոր էին համարել այցը, որ դրա մասին անգամ հաղորդագրություն չէին տեղադրել ՌԴ կառավարության կայքէջում»,–գրում է «Չորրորդ իշխանություն»–ը։
Թերթը հիշեցնում է, որ Սարգսյանին Մոսկվայում հարկ չհամարեց ընդունել ՌԴ վարչապետ Մեդվեդեւը, փոխարենը ՀՀ վարչապետը հանդիպեց նրա տեղակալներից մեկի հետ:
««ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ` վարչապետին այս անգամ լավ չեն հյուրընկալել, նրանով առանձնապես չեն զբաղվել ու անգամ անուշադրության են մատնել: Պատկերացրեք, որ վարչապետն այնքան ազատ ժամանակ է ունեց ել, որ պաշտոնական այցի օրակարգը մի քանի ժամում սպառելուց հետո ստիպված է եղել ձանձրույթը ցրելու համար գնալ «Ժիզել» բալետը դիտելու»,–գրում է «ՉԻ»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: