Լրահոս

28.10.2013 17:32


Ծեծի ենթարկողները հայտնաբերվեցին

Ծեծի ենթարկողները հայտնաբերվեցին

Հոկտեմբերի 27-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Թումանյանի բաժին է դիմել 1990 թ. ծնված Գարրի Ա.-ն` հայտնելով, որ 1956 թ. ծնված Սեյրան Ս.-ին պատկանող ավտոտնակում, վիճաբանության ժամանակ, 3 անհայտ անձինք ծեծի են ենթարկել իրեն և Սեյրան Ս.-ին` պատճառելով վնասվածքներ:

Նույն օրը, ժամը 21.00-ին, ոստիկանության Թումանյանի բաժին է դիմել նաև Սեյրան Ս.-ն և համանման հաղորդում տվել կատարվածի վերաբերյալ:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Պարզվել է, որ Գարրի Ա.-ին և Սեյրան Ս.-ին ծեծի ենթարկել և մարմնական վնասվածքներ են պատճառել 1977 թ. ծնված Հրանտ Վ.-ն, 1970 թ. ծնված Արսեն Կ.-ն և 1975 թ. ծնված Արարատ Մ.-ն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արարատ Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը