Լրահոս

24.07.2009 15:53


Գալուստ Սահակյանը մեղադրել է Րաֆֆի Հովհաննիսյանին

Գալուստ Սահակյանը մեղադրել է Րաֆֆի Հովհաննիսյանին

-1992թ. ԵԱՀԿ-ի շրջանակներում նախագահների կոմիտեի փաստաթղթի տակ ստորագրեց Րաֆֆի Հովհաննիսյանը, որտեղ գրված էր՝ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում,- լրագրողներին ասել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով վերջերս ՀՀ նախագահին ուղղված «Ժառանգություն» կուսակցության նամակին, որով պահանջում էին նախագահի հրաժարականը։

-Այսօր «Ժառանգությունը» վերցրել է մեր զենքը, որ Ղարաբաղը մերն է, և հրաժարական է պահանջում նախագահից, իբրև թե սա (Ղարաբաղը՝ Ադրբեջանի կազմում) նախագահն է ասել, այլ ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից ԼՂ-ի անկախության ճանաչման «Ժառանգության» պահանջին, ապա Գ. Սահակյանն ասել է, որ 1992թ. ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանն է առաջինն այդ պահանջը բարձրացրել.

-Այն ժամանակ եթե ճանաչած լինեին, միջազգային հանրության այս թատերաբեմում այսպես հայտնված չլինեինք, հիմա մեր դիվանագիտական կորպուսն այլ ճանապարհով կգնար։

Գ. Սահակյանը նաև հիշել է, որ ժամանակին Գերագույն խորհուրդն ամեն ինչ արել է, որպեսզի ծնունդով ղարաբաղցի պատգամավորների «հետքն անգամ չմնա» ԳԽ-ում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը