Լրահոս

28.10.2013 17:05


Արդեն հայտնի են «Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման առաջնության հաղթողները

Արդեն հայտնի են «Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման առաջնության հաղթողները

Հոկտեմբերի 26-ին ավարտվեց համակարգչային և բջջային խաղերի նախագծման 3-րդ առաջնությունը: «Լավագույն խաղ» այս տարի դարձավ Հենրիկ Հակոբյանի «FastFood» խաղը: Ընդհանուր առմամբ այն զվարճալի ուտելիքներով մրցույթ է, նախատեսված է Android OS, Windows, Linunx համակարգերի համար: Մրցանակը կազմում է 350.000 դրամ: Նույն խաղն արժանացավ նաև «Լավագույն դիզայն» անվանակարգին՝ ստանալով 200.000 դրամ մրցանակ:

«Լավագույն բջջային խաղ» անվանակարգում հաղթեցին Naco games թիմն իր «Princess Cakes» խաղով և Apollosoft թիմը՝ «Shelly» խաղով՝ յուրաքանչուրն արժանանալով 150.000-ական դրամ մրցանակ: «Shelly» խաղը ստեղծվել է Windows Phone 7.5 և Windows 8-ի համար: Խաղը չունի տարիքային սահմանափակում: Այն «Shelly» ձկնիկի մասին է, ով ճանապարհին հանդիպելով տարբեր խոչընդոտներ և թշնամիներ, լողում է անծայրածիր օվկիանոսով՝ հավաքելով բոնուսներ: «Princess Cakes»-ը հետաքրքիր ժամանցային մոբայլ խաղ է, որը հնարավորություն է տալիս ծննդյան, հարսանյաց և այլ տոների առիթով շնորհավորական ուղերձներով տորթեր ուղարկելու: Խաղի մեջ կարելի է հանդիպել գեղեցիկ արքայադստերը, ով օգնում է ձևավորել համեղ տորթեր, պահպանել նկարը հեռախոսի մեջ և ուղարկել ընկերներին կամ բարեկամներին:

«Լավագույն Game Play» անվանակարգում հաղթեց Վահրամ Դարյանը «Կոալա արջուկներ» խաղով, ում մրցանակը կազմում է 200.000 դրամ: «Կոալա արջուկներ»-ը 2D խաղ է հայերեն լեզվով: Խաղի դեպքերը կատարվում են 2100 թվականին մի գաղտնի լաբորատորիայում: Կոալաներին հաջողվում է փախչել իրենց վանդակներից և, իրար հետ համախմբվելով, տարբեր փորձություններ հաղթահարելով, դուրս գալ լաբորատորիայից և փրկվել:

«Լավագույն 3D լուծում» անվանակարգում հաղթեց Dix Games թիմը «The curse of evil» խաղով և արժանացավ 200.000 դրամ մրցանակի: Խաղը պատմում է հետևյալի մասին՝ Բադերոնը խախտում է աշխարհի խաղաղությունը և տանում այն դեպի կործանում: Բադերոնի չար ուժերի դեմ կարող է պայքարել միայն Ռադխայի կլանը, ում փոխանցվել են մոգական ուժեր, նրանք փակում են Բադերոնին Թարխա տաճարի ընդերքում: Հազարամյակներ հետո Բադերոնի չար ուժերը դուրս են գալիս տաճարից: Եվ միայն մի երիտասարդ, ում փոխանցվել են մոգական ուժերը, կարող է մեկընդմիշտ վերջ տալ այդ քաոսին` անցնելով 7 աշխարհները և բազում ծանր փորձություններ:

«Լավագույն տեխնոլոգիական լուծում» անվանակարգում մրցանակ շնորհվեց Տիգրան Նիկսալյանին «My Heart`s Journey» խաղի համար: Նա մրցանակը 200.000 դրամ է: Խաղը կոտրված սրտի մասին պատմություն է, որը փնտրում է իր իրական սիրուն, բայց չի կարողանում գտնել:

«Պատանիների առաջնություն-Ջունիոր» անվանակարգում մրցանակը տրվեց Ալեն Աֆրիկյանին «Coca game» խաղի համար: Նա ատացավ 150.000 դրամ մրցանակ: Այն արկածային ժանրի խաղ է, որում կոկա-կոլայի խցանը, գործարանում գտնվող փորձությունները հաղթահարելով, հասնում է շշին:

Բացի այս մրցանակները, ժյուրիի որոշմամբ տրվեցին նաև խրախուսական մրցանակներ Սուրեն Անտոնյանի «Mission Incomplete», Վարդան Համբարձումյանի «Black Edition» և Էդուարդ Ալեքսանյանի «Eggs Boom» խաղերին: Յուրաքանչյուրն արժանացավ 50.000-ական դրամ մրցանակի:

Առաջնության ընթացքում այցելուները նույնպես հնարավորություն ունեցան քվեարկել իրենց սիրելի խաղի օգտին: «Ժողովրդական մրցանակ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Naco games թիմը իր «Princess Cakes» խաղը:

Այս խորագրի վերջին նյութերը