Ըստ կանխատեսումների՝ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատուհասած Ս. Հուդա փոթորիկը երեքշաբթի կհասնի Ռուսաստանի հյուսիս-արևմուտք: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ փոթորկի պատճառով Սանկտ Պետերբուրգ քաղաքին ջրհեղեղ է սպառնում։
Ֆիննական ծոցում քամու ուժգնությունը հասել է վայրկյանում 28 մետրի:
Նշենք, որ Ս. Հուդան արդեն ավերածությունների, հոսանքազրկումների, զոհերի և չվերթների հետաձգման պատճառ է դարձել Բրիտանիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում։ Փոթորիկը, որն իր անունը ստացել է հոկտեմբերի 28-ին՝ Ս. Հուդայի օրը մոլեգնելու պատճառով, սպառնում է դառնալ վերջին տասնամյակների ամենահզոր աղետն այդ տարածաշրջանում։
Պետերբուրգին ջրհեղեղ է սպառնում