Լրահոս

24.07.2009 15:27


Գալուստ Սահակյան. «ՀԱԿ–ն ի սկզբանե պառակտված է եղել»

Գալուստ Սահակյան. «ՀԱԿ–ն ի սկզբանե պառակտված է եղել»

-Այդ տարաձայնությունները ՀԱԿ-ում պիտի լինեին,- «Տեսակետ» մամուլի ակումբում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով հատկապես ԼՂ-ի խնդրի կարգավորման և ազատագրված տարածքները հանձնել-չհանձնելու հետ կապված՝ ՀԱԿ-ում առկա տարաձայնություններին։

-Չեմ ուզում արդեն պառակտված մի զանգվածի նորից ինչ-որ գնահատականներ տամ։ Բայց այն ի սկզբանե պառակտված է եղել, որովհետև տարբեր գաղափարախոսություններ են եղել։ Այդ բոլոր ուժերի միացման կենտրոնը եղել է իշխանափոխությունը. Մե՛նք գանք իշխանության։ Հիմա դա չի հաջողվել, և անկախ նրանից՝ Ղարաբաղը կլիներ, թե չէր լինի, իրարից պետք է խռովեին։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը