Ֆինանսների նախարար. «Մի շարք ոլորտներում մաքսատուրքերը կբարձրանան»
Այսօր Ազգային ժողովում 2014 թ-ի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու հարցին։ Ըստ վարչապետի՝ գործընթացը ենթադրում է մի քանի տասնյակ օրենքների, միջազգային պայմանագրերի համապատասխանեցումը ՄՄ օրենսդրությանը։
Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն էլ նշել է, թե կառավարությունն այս ուղղությամբ արդեն աշխատում է. «Մի շարք ոլորտներում մաքսատուրքերն, իհարկե, կբարձրանան։ Բնական է, որ ապրանքները, որոնք Ռուսաստանից են գալիս Հայաստան, ազատվում են հարկից։ Այն մուտքերը, որոնք կլինեն եվրոպական երկրներից, այդտեղ պետական տուրքերը միջինում 2,6% է, այսինքն՝ 2%-ից ավելի ազդեցություն կլինի մաքսատուրքի վրա։ Այն մուտքերը, որոնք կլինեն միասնական բյուջեից հատկացվող, ավելի բարձր կլինեն»,- ասել է նախարարը։