Տ. Ուրիխանյան. «Արարատում հանրահավաք անցկացնելու մերժումը տրամաբանությունից դուրս է»
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը Արարատում հանրահավաք անցկացնելու մերժումը տրամաբանությունից դուրս է համարում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10–ին Արարատում քաղաքապետի արտահերթ ընտրություններ են տեղի ունենալու։ Սկզբում առաջադրվել էին 3 թեկնածու՝ Հայկ Հայկյան(ՀՀԿ), Սամվել Բարսեղյան (ԲՀԿ) և ինքնաառաջադրված Սմբատ Գասպարյան, ով հետագայում ինքնաբացարկ հայտնեց։
Այժմ Արարատի քաղաքապետարանը մերժել է Վ. Սարգսյանի անվան հրապարակում հանրահավաք անցկացնելու ԲՀԿ թեկնածուի իրազեկումը։
–Հերթական անգամ տրամաբանությամբ չհիմնավորված, ձևական օրենքի տառի պահպանմամբ բերված ինչ–որ պատճառաբանություններ, որպեսզի հանկարծ տեղի չունենա այն, ինչը մեզ անհրաժեշտ է,–«7օր»–ի հետ զրույցում քաղաքապետարանի մերժումն այսպես է մեկնաբանել Տ. Ուրիխանյանը։
Միաժամանակ, նա ավելացրել է, որ ԲՀԿ–ն ցանկացած պարագայում անելու է ամենը, ինչ անհրաժեշտ է տվյալ բնակավայրի ընտրողին իրենց խոսքը հասցնելու համար։
Նշենք, որ Արարատում նախընտրական քարոզչությունն ավարտվելու է նոյեմբերի 8–ին։
Քվեարկության նախնական արդյունքները կամփոփվեն նոյեմբերի 11–ին։ Վերջնական արդյունքները կհրապարակվեն նոյեմբերի 15–ին։

7or.am