Երկքաղաքացիություն։ Ջավախահայերի փրկությո՞ւնը, թե հայրենազրկումը
«Երկքաղաքացիություն», «երկքաղաքացիության մասին օրենք», «երկքաղաքացիության ինստիտուտ» հասկացողությունները հայկական իրականության մեջ առավել ակնառու դարձան այն ժամանակ, երբ ՀՀ-ում 2005թ. նոյեմբերի 27-ին ընդունվեց նոր՝ փոփոխված Սահմանադրությունը, որի 30.1 հոդվածով նախատեսվում է հետևյալը. «Հոդված 30.1 Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է: Յուրաքանչյուր երեխա, որի ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք: Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման և դադարեցման կարգը սահմանվում է օրենքով:
Ոչ ոք չի կարող զրկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, ինչպես նաև քաղաքացիությունը փոխելու իրավունքից: Հայաստանի Հանրապետության քաղաքացուն չի կարելի հանձնել օտարերկրյա պետությանը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի:
Երկքաղաքացիություն ունեցող անձանց իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով» (1): Հիշեցնենք, որ ՀՀ նախկին՝ 1995թ. Սահմանադրությամբ հնարավորություն չէր տրվում ՀՀ օրենսդրական դաշտում ստեղծելու երկքաղաքացիության ինստիտուտը:
Աշխարհասփյուռ հայության համար կենսական և բարոյական նշանակություն ունեցող այս ինստիտուտի ստեղծման առաջին քայլերը հույս են ներշնչում, որ մի օր դրա միջոցով բոլոր հայերն իրավունք և հնարավորություն կունենան ոչ միայն իրենց նպաստը բերել մայր պետությանը «de facto», այլև զգալու այդ նույն պետության իրավական պաշտպանությունն իրենց թիկունքին: Վերջին հանգամանքից ելնելով՝ խնդիրը ստանում է բարոյական երանգավորում. յուրաքանչյուր հայ, եթե ինչ-որ իմաստով օգտակար է դառնում պետությանը, չպետք է զրկված լինի իրավական դաշտում իրեն դրսևորվելու հնարավորությունից, այլ ընդհակառակը՝ պետք է անել հնարավորը, հավասարեցնելու այդ մարդու իրավունքները ՀՀ քաղաքացու իրավունքներին:
Աշխարհի տարբեր էթնոսներ, որոնք ունեն մայր պետություն և աշխարհասփյուռ ժողովուրդ, այդ ժողովրդի՝ դեպի հայրենիք ուղղորդմանն ու մայր պետության հետ նրանց կապերի սերտացման հարցերին անդրադարձել և անդրադառնում են ինտենսիվորեն (2): Այսպես, 1948թ. Իսրայել պետության ստեղծումից կարճ ժամանակ անց՝ 1950թ. հուլիսի 5-ին, Իսրայելի խորհրդարանը (Քնեսեթ) միաձայն ընդունեց «Վերադարձիմասին» օրենքը, որը Իսրայելի սահմաններից դուրս բնակվող հրեաներին իրավունք էր տալիս վերադառնալով հայրենիք՝ ստանալ Իսրայելի քաղաքացիություն։ 1970թ. ընդունվեցին «Վերադարձի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք իրավունք էին ընձեռում հայրենադարձվել նաև այն անհատներին, ովքեր ազգակցական կապեր ունեն հրեաների հետ' հրեայի ամուսին, հրեայի երեխաներ, թոռներ (3)։
Վերջին շրջանում նախկին խորհրդային հանրապետություններից «երկքաղաքացիության մասին» օրենք ընդունեց Ղրղզստանը (2007թ. մարտի 27): Նոր օրենքով պարզեցված կարգով կարող է ղրղզական քաղաքացիություն շնորհվել հանրապետության նախկին բնակիչներին: Արտասահմանցիները կարող են Ղրղզստանի քաղաքացիություն ստանալ միայն երկրի տարածքում 7 տարի ապրելուց հետո: Հետաքրքրական է այն դրույթը, որ Ղրղզստանի քաղաքացիություն չի շնորհվելու սահմանամերձ պետությունների բնակիչներին (4): Իսկ ահա Ուկրաինայում 2008թ. վերջին նախագահ Յուշչենկոյի հակառուսական ակտիվությունը դրսևորվել է Ուկրաինայի տարածքում բնակվող Ռուսաստանի քաղաքացիների դեմ պայքարելու ձևով: Նա անընդունելի է համարել այն փաստը, որ Ուկրաինայի որոշ քաղաքացիներ միաժամանակ ունեն և՛ ուկրաինական, և՛ ռուսական քաղաքացիություն։ Ուկրաինացիների երկքաղաքացիությունը նա համարում էր միջազգային իրավունքի նորմերի խախտում և մտադիր էր վերացնել երկքաղաքացիության մասին օրենքը երկրում (5):
Վերադառնալով ՀՀ-ին՝ նշենք, որ երկքաղաքացիության ինստիտուտի ստեղծման մասին ՀՀ հասարակական-քաղաքական ամենատարբեր օղակներում հաճախակի են եղել քննարկումները դեռևս 1990-ականներից ի վեր: Հարցի առթիվ հնչել են ամենատարբեր ու խիստ հակասական կարծիքներ: Հարցն այնքան էլ չուսումնասիրած և իրենց նեղկուսակցական շահերում պարփակված շատ քաղաքական գործիչներ բազմիցս անխնա քննադատել են այդ ինստիտուտի կայացումը ՀՀ-ում, եղել են նաև առարկայական պատճառաբանումներ: 1998թ. այդպիսի լայնածավալ քննարումների և տարաբնույթ տեսակետների մի ծաղկաքաղ է հրապարակվել «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» լրատվական գործակալության կողմից: «Կարծումեմ, երկքաղաքացիությանինստիտուտը,և՛ իրավական, և' միջպետականհարաբերություններիտեսանկյունից,հավանաբարլրացուցիչուսումնասիրություններիկարիքունի: ԵթեմենքնույնիսկՍահմանադրությամբամրագրենքերկքաղաքացիությանինստիտուտը, դրանիցդեռևսչիհետևում, որբոլորսփյուռքահայերըավտոմատկերպովկդառնանՀՀքաղաքացիներ, որովհետևերկքաղաքացիությանինստիտուտը, այդուհանդերձ, գործնականումկիրառվումէմիջպետականհամաձայնագրերիշրջանակներում:
Եթեիրոքհնարավորլիներերկքաղաքացիությունըօգտագործելինպաստ, իբարօրություն, առանցլրացուցիչանհաղթահարելիպրոբլեմներստեղծելու, իհարկե, երկուկարծիքլինելչէրկարող», իր ժամանակին նշել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը (6):
Ներկայում հայ հասարակական-քաղաքական շրջանակներում շատ է խոսվում ՀՀ-ում երկքաղաքացիության մասին օրենքի ընդունման մասին: Սակայն 2005թ. փոփոխված ՀՀ Սահմանադրության միջոցով երկքաղաքացիության ինստիտուտի ստեղծման հնարավորության ընձեռումից ի վեր մինչ օրս հրապարակի վրա չկա երկքաղաքացիության մասին օրենք, որը կլրացներ մի շարք բացեր և առավել դյուրին կդարձներ մայր պետության հետ սփյուռքահայերի շփումն իրավական ոլորտում: Ցավալի է, որ այս թյուրիմացությունը անխնա տարածվում է ոչ միայն լրագրողների ու հասարակական շրջանակների, այլ նաև՝ պետական ամենաբարձրաստիճան չինովնիկների, այդ թվում նաև՝ ԱԺ մի շարք պատգամավորների կողմից: Եթե հատկապես վերջիններս իրենք անգամ հանգիստ հայտարարում են «Երկքաղաքացիության մասին օրենքի» գոյության մասին և տեղյակ չեն, որ այդչափ կարևոր օրենքի ստեղծումը հենց իրենց գործն է, ապա զարմանալի չէ մնացյալ շրջանակների ապատեղեկատվությունը:
Ներկայումս երկքաղաքացիության ինստիտուտի ստեղծված լինելն իրականում դրսևորվում է ոչ թե նոր օրենքների ստեղծման, այլ՝ ՀՀ գործող մի շարք օրենքների փոփոխությունների և լրացումների, կառավարական մի շարք որոշումների տեսքով, որոնք այս կամ այն կերպ կարգավորում են նշված ոլորտի իրավահարաբերությունները: Ստորև ներկայացնում ենք այդ ամենի մասին համալիր տեղեկություններ։
2007թ. փետրվարի 26-ին ընդունված ««ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ և կատարելու մասին» ՀՀ օրենքը (7), որով «ՀայաստանիՀանրապետությանքաղաքացիությանմասին» (6 նոյեմբերի 1995թ., ՀՕ-16) ՀՀ օրենքում (8) կատարվեցին մի շարք փոփոխություններ, մասնավորաբար ուժը կորցրած ճանաչվեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» (6 նոյեմբերի 1995թ., ՀՕ-16) ՀՀ օրենքի առաջին հոդվածի երրորդ մասը: Այն հետևյալն էր. «ՀայաստանիՀանրապետությանքաղաքացինմիաժամանակչիկարողլինել
Երկքաղաքացիություն։ Ջավախահայերի փրկությո՞ւնը, թե հայրենազրկումը
«Երկքաղաքացիություն», «երկքաղաքացիության մասին օրենք», «երկքաղաքացիության ինստիտուտ» հասկացողությունները հայկական իրականության մեջ առավել ակնառու դարձան այն ժամանակ, երբ ՀՀ-ում 2005թ. նոյեմբերի 27-ին ընդունվեց նոր՝ փոփոխված Սահմանադրությունը, որի 30.1 հոդվածով նախատեսվում է հետևյալը. «Հոդված 30.1 Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է: Յուրաքանչյուր երեխա, որի ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք: Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման և դադարեցման կարգը սահմանվում է օրենքով:
Ոչ ոք չի կարող զրկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, ինչպես նաև քաղաքացիությունը փոխելու իրավունքից: Հայաստանի Հանրապետության քաղաքացուն չի կարելի հանձնել օտարերկրյա պետությանը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի:
Երկքաղաքացիություն ունեցող անձանց իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով» (1): Հիշեցնենք, որ ՀՀ նախկին՝ 1995թ. Սահմանադրությամբ հնարավորություն չէր տրվում ՀՀ օրենսդրական դաշտում ստեղծելու երկքաղաքացիության ինստիտուտը:
Աշխարհասփյուռ հայության համար կենսական և բարոյական նշանակություն ունեցող այս ինստիտուտի ստեղծման առաջին քայլերը հույս են ներշնչում, որ մի օր դրա միջոցով բոլոր հայերն իրավունք և հնարավորություն կունենան ոչ միայն իրենց նպաստը բերել մայր պետությանը «de facto», այլև զգալու այդ նույն պետության իրավական պաշտպանությունն իրենց թիկունքին: Վերջին հանգամանքից ելնելով՝ խնդիրը ստանում է բարոյական երանգավորում. յուրաքանչյուր հայ, եթե ինչ-որ իմաստով օգտակար է դառնում պետությանը, չպետք է զրկված լինի իրավական դաշտում իրեն դրսևորվելու հնարավորությունից, այլ ընդհակառակը՝ պետք է անել հնարավորը, հավասարեցնելու այդ մարդու իրավունքները ՀՀ քաղաքացու իրավունքներին:
Աշխարհի տարբեր էթնոսներ, որոնք ունեն մայր պետություն և աշխարհասփյուռ ժողովուրդ, այդ ժողովրդի՝ դեպի հայրենիք ուղղորդմանն ու մայր պետության հետ նրանց կապերի սերտացման հարցերին անդրադարձել և անդրադառնում են ինտենսիվորեն (2): Այսպես, 1948թ. Իսրայել պետության ստեղծումից կարճ ժամանակ անց՝ 1950թ. հուլիսի 5-ին, Իսրայելի խորհրդարանը (Քնեսեթ) միաձայն ընդունեց «Վերադարձի մասին» օրենքը, որը Իսրայելի սահմաններից դուրս բնակվող հրեաներին իրավունք էր տալիս վերադառնալով հայրենիք՝ ստանալ Իսրայելի քաղաքացիություն։ 1970թ. ընդունվեցին «Վերադարձի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք իրավունք էին ընձեռում հայրենադարձվել նաև այն անհատներին, ովքեր ազգակցական կապեր ունեն հրեաների հետ' հրեայի ամուսին, հրեայի երեխաներ, թոռներ (3)։
Վերջին շրջանում նախկին խորհրդային հանրապետություններից «երկքաղաքացիության մասին» օրենք ընդունեց Ղրղզստանը (2007թ. մարտի 27): Նոր օրենքով պարզեցված կարգով կարող է ղրղզական քաղաքացիություն շնորհվել հանրապետության նախկին բնակիչներին: Արտասահմանցիները կարող են Ղրղզստանի քաղաքացիություն ստանալ միայն երկրի տարածքում 7 տարի ապրելուց հետո: Հետաքրքրական է այն դրույթը, որ Ղրղզստանի քաղաքացիություն չի շնորհվելու սահմանամերձ պետությունների բնակիչներին (4): Իսկ ահա Ուկրաինայում 2008թ. վերջին նախագահ Յուշչենկոյի հակառուսական ակտիվությունը դրսևորվել է Ուկրաինայի տարածքում բնակվող Ռուսաստանի քաղաքացիների դեմ պայքարելու ձևով: Նա անընդունելի է համարել այն փաստը, որ Ուկրաինայի որոշ քաղաքացիներ միաժամանակ ունեն և՛ ուկրաինական, և՛ ռուսական քաղաքացիություն։ Ուկրաինացիների երկքաղաքացիությունը նա համարում էր միջազգային իրավունքի նորմերի խախտում և մտադիր էր վերացնել երկքաղաքացիության մասին օրենքը երկրում (5):
Վերադառնալով ՀՀ-ին՝ նշենք, որ երկքաղաքացիության ինստիտուտի ստեղծման մասին ՀՀ հասարակական-քաղաքական ամենատարբեր օղակներում հաճախակի են եղել քննարկումները դեռևս 1990-ականներից ի վեր: Հարցի առթիվ հնչել են ամենատարբեր ու խիստ հակասական կարծիքներ: Հարցն այնքան էլ չուսումնասիրած և իրենց նեղկուսակցական շահերում պարփակված շատ քաղաքական գործիչներ բազմիցս անխնա քննադատել են այդ ինստիտուտի կայացումը ՀՀ-ում, եղել են նաև առարկայական պատճառաբանումներ: 1998թ. այդպիսի լայնածավալ քննարումների և տարաբնույթ տեսակետների մի ծաղկաքաղ է հրապարակվել «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» լրատվական գործակալության կողմից: «Կարծում եմ, երկքաղաքացիության ինստիտուտը, և՛ իրավական, և' միջպետական հարաբերությունների տեսանկյունից, հավանաբար լրացուցիչ ուսումնասիրությունների կարիք ունի: Եթե մենք նույնիսկ Սահմանադրությամբ ամրագրենք երկքաղաքացիության ինստիտուտը, դրանից դեռևս չի հետևում, որ բոլոր սփյուռքահայերը ավտոմատ կերպով կդառնան ՀՀ քաղաքացիներ, որովհետև երկքաղաքացիության ինստիտուտը, այդուհանդերձ, գործնականում կիրառվում է միջպետական համաձայնագրերի շրջանակներում:
Ես ենթադրում եմ, որ նման դեպքերում մենք կունենանք լուրջ պրոբլեմներ: Շատ երկրներ չեն գնա այդ ճանապարհով, որովհետև նրանք մերժում են երկքաղաքացիությունը, որոշ երկրներ կարող են և գնալ, բայց այդ դեպքում մենք կունենանք քաղաքացիական առումով տարբեր կարգավիճակում գտնվող սփյուռք, սփյուռքահայեր կամ գաղթօջախներ:
Եթե իրոք հնարավոր լիներ երկքաղաքացիությունը օգտագործել ի նպաստ, ի բարօրություն, առանց լրացուցիչ անհաղթահարելի պրոբլեմներ ստեղծելու, իհարկե, երկու կարծիք լինել չէր կարող», իր ժամանակին նշել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը (6):
Ներկայում հայ հասարակական-քաղաքական շրջանակներում շատ է խոսվում ՀՀ-ում երկքաղաքացիության մասին օրենքի ընդունման մասին: Սակայն 2005թ. փոփոխված ՀՀ Սահմանադրության միջոցով երկքաղաքացիության ինստիտուտի ստեղծման հնարավորության ընձեռումից ի վեր մինչ օրս հրապարակի վրա չկա երկքաղաքացիության մասին օրենք, որը կլրացներ մի շարք բացեր և առավել դյուրին կդարձներ մայր պետության հետ սփյուռքահայերի շփումն իրավական ոլորտում: Ցավալի է, որ այս թյուրիմացությունը անխնա տարածվում է ոչ միայն լրագրողների ու հասարակական շրջանակների, այլ նաև՝ պետական ամենաբարձրաստիճան չինովնիկների, այդ թվում նաև՝ ԱԺ մի շարք պատգամավորների կողմից: Եթե հատկապես վերջիններս իրենք անգամ հանգիստ հայտարարում են «Երկքաղաքացիության մասին օրենքի» գոյության մասին և տեղյակ չեն, որ այդչափ կարևոր օրենքի ստեղծումը հենց իրենց գործն է, ապա զարմանալի չէ մնացյալ շրջանակների ապատեղեկատվությունը:
Ներկայումս երկքաղաքացիության ինստիտուտի ստեղծված լինելն իրականում դրսևորվում է ոչ թե նոր օրենքների ստեղծման, այլ՝ ՀՀ գործող մի շարք օրենքների փոփոխությունների և լրացումների, կառավարական մի շարք որոշումների տեսքով, որոնք այս կամ այն կերպ կարգավորում են նշված ոլորտի իրավահարաբերությունները: Ստորև ներկայացնում ենք այդ ամենի մասին համալիր տեղեկություններ։
2007թ. փետրվարի 26-ին ընդունված ««ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ և կատարելու մասին» ՀՀ օրենքը (7), որով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» (6 նոյեմբերի 1995թ., ՀՕ-16) ՀՀ օրենքում (8) կատարվեցին մի շարք փոփոխություններ, մասնավորաբար ուժը կորցրած ճանաչվեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» (6 նոյեմբերի 1995թ., ՀՕ-16) ՀՀ օրենքի առաջին հոդվածի երրորդ մասը: Այն հետևյալն էր. «Հայաստանի Հանրապետության քաղաքացին միաժամանակ չի կարող լինել
● Այս խորագրի վերջին նյութերը
Գործող թյուրիմացությունն Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է
23.11.2024 ● 11:21
Նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և դատավարության ժամանակ խնդրում է իրեն մեղմ դատեն, որովհետև որբ տղա է։
Երևանցիները միանում են տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքին
23.11.2024 ● 08:52
Ստորացուցիչ այս տրանսպորտը արդեն 3 անգամ թանկ է լինելու, տրոլեյբուսը` 6 անգամ թանկ, բայց տոնական լույսերի վրա գումար չի խնայվում։
Սա տգիտությունից բացի նաև ստորություն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
23.11.2024 ● 07:27
1.5 միլիոն հայեր ցեղասպանվել են ու շատերն էլ աքսորվել իրենց տներից, քաղաքներից՝ այնտեղ թողնելով ամեն ինչ՝ ներառյալ մշակութային ժառանգությունը:
Անարժանապատիվ տրանսպորտ և հունվարի 1-ից սպասվող թանկացումներ (տեսանյութ)
22.11.2024 ● 18:27
Քաղաքացիները մի կերպ են տեղավորվում ավտոբուսում։
Ահա այսպիսի չբարեփոխված տրանսպորտն են ուզում թանկացնել (տեսանյութ)
22.11.2024 ● 18:15
Քաղաքային իշխանությունը ստել է տրանսպորտի բարեփոխման հետ կապված։
Ստորագրահավաքը Հյուսիսային պողոտայում շարունակվում է (տեսանյութ)
22.11.2024 ● 15:29
Քաղաքացիները միանում են տրանսպորտի թանկացման դեմ քաղաքացիական նախաձեռնությանը։